Առաջիկա գիշեր շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ
Համաձայն օդերևութաբանների կանխատեսումների՝ հունվարի 17-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը` արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, իսկ 18-ից 21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հարավարևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-5 մետրի:
Օդի ջերմաստիճանը 18-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, իսկ 20-ին և 21-ին նույնքանով կբարձրանա:
Իսկ առաջիկա օրը՝ հունվարի 17-ին, մեր հանրապետության լեռնային շրջաններում գիշերն սպասվում է -3...-8, ցերեկը՝ -2...+2, նախալեռներում գիշերը՝ 0... -4, ցերեկը՝ +1...+4, Արարատյան դաշտում՝ գիշերը` 0...-3, ցերեկը՝ +2...+5, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1... +4, ցերեկը՝ +6 ... +10, Արցախում գիշերը՝ 0 ... +3, ցերեկը՝ +6 ... +9 աստիճան:
Երևանում հունվարի 17-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ, իսկ 17-ի ցերեկը, ինչպես նաև 18-ից 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի գիշերն սպասվում է -1..-3, ցերեկը` +3...+5, վաղը երեկոյան՝ 0... +2:
