Առաջիկա օրերին կարող են սկսվել բանակցությունները երկու նախագահների միջև
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ինտենսիվ փուլը կարող է սկսել առաջիկա մի քանի օրը: Այս մասին հայտարարում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահիի օգնական Ալի Գասանովին:
Ըստ նրա, բանակցային գործընթացի նախաձեռնող է եղել Ռուսաստանի Դաշնության նախագահը:
«Նախաձեռնությունը ստացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: Նա դիմել է երկու երկրների նախագահին և այժմ պատրաստվում է բանակցային գործընթացը: Հնարավոր է, առաջիկա օրերը սկսվի բանակցությունների ինտենսիվ փուլը»,-մեջբերում է Գասանովին «Հազար» հեռուստաընկերությունը:
