Առաջիկա օրերին մեր հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ դեկտեմբերի 19-ից 23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ:
Հարավարևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-7 մետրի:
Օդի ջերմաստիճանը 19-ից 22-ն ընկած ժամանակահատվածում էապես չի փոխվի, իսկ 23-ին կնվազի 1-2 աստիճանով:
Իսկ առաջիկա օրը՝ դեկտեմբերի 19-ին, մեր հանրապետության լեռնային շրջաններում գիշերն սպասվում է -3...-8, ցերեկը՝ 0...+3, նախալեռներում գիշերը՝ 0... +3, ցերեկը՝ +7...+10, Արարատյան դաշտում՝ գիշերը` 0...+3, ցերեկը՝ +7...+10, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +1... +6, ցերեկը՝ +10 ... +14, Արցախում գիշերը՝ +1 ... +4, ցերեկը՝ +6 ... +11 աստիճան:
Երևանում դեկտեմբերի 19-ից 23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 19-ի գիշերն սպասվում է +1..+3, ցերեկը` +8...+10, վաղը երեկոյան՝ +4... +6:
