Առաջիկա օրվա երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Համաձայն օդերևութաբանների կանխատեսումների՝ հունիսի 20-22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ:
Հունիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հարավարևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 5-10 մետրի:
Օդի ջերմաստիճանը 20-22-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում հունիսի 20-22-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հունիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
