Առաջիկա օրվա ընթացքում ամենուրեք կդիտվի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էլ էապես չի փոխվի
Օդերևութաբանները տեղեկացնում են, որ հունվարի 28-ին, 29-ի ցերեկը, հունվարի 30-ից փետրվարի 1-ին մեր տարածաշրջանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
29-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:
Հարավարևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-5 մետրի:
Օդի ջերմաստիճանը 29-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում հունվարի 28-ին, 29-ի ցերեկը, հունվարի 30-ից փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 29-ի գիշերն սպասվում են տեղումներ:
