1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Առաջնահերթ պետք է դասել հանրային, ոչ թե գրպանային շահը

ԱԿՆԱՐԿ

NewsMedia.am-ի զրուցակիցն է «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ-ի նախագահ Մանուշակ Ստեփանյանը: Հայ կին, մայր, ով ամեն ինչ անում է, որպեսզի ապրիլյան պատերազմի եւ առհասարակ տարբեր ժամանակներում հանուն հայրենիքի նահատակված հերոսների, եւ այսօր սահմանը պահող մեր քաջորդիների ծնողները միայնակ ու անտեսված չզգան իրենց: Իսկ այն Հերոսները, ովքեր զոհվել են հանուն հայրենիքի ու մեր սահմնների խաղաղության ՝նրանց որդիները հիշվեն եւ մեծարվեն:

Manushak Stepanyan-ի լուսանկարը:

Տիկին Ստեփանյանը, ով մասնագիտությամբ մանկավարժ է, երկար տարիներ է ինչ իր գործունեությամբ շուրջբոլորը` հայրենիքի հանդեպ անսահման սեր և դիմացի մարդուն օգնելու ցանկությունն է սերմանում: Նա հազվադեպ է բարձրաձայնում իր կատարած ահռելի աշխատանքի մասին, կիսում բոլորի ցավը, ուրախությունը` այդ ամենն իր ներսում անցկացնելով:

Կարծում եմ շատերը տեղյակ կլինեն, որ տիկին Ստեփանյանը, տարբեր փորձագետների հետ միասին պարբերաբար այցելում է նաեւ տարբեր կրթօջախներ եւ մատաղ սերնդին հայրենաճանանչության, հայենիքի հանդեպ նվիրումի դասեր տալիս:
Նմանատիպ դասընթաց տիկին Ստեփանյանը օրերս էլ անց էր կացրել Շիրակի մարզի Հոռոմ համայնքի միջնակարգ դպրոցում, որտեղ ապագա զինվորների, ապագա մայրերի հետ կիսվել էր իր փորձով՝ նրանց մեջ սեր ու նվիրում սերմանելով առ հայրենիք:

 

 

 

Manushak Stepanyan-ի լուսանկարը:

 

ՄԱՏԱՂ ՍԵՐՈՒՆԴԸ ՉԱՓԱԶԱՆՑ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ Է

Որքանո՞վ է մատաղ սերուդը, այսպես ասած, «վերցնում» այն, ինչ փոխանցում են ավագ սերնդի ներկայացուցիչները, NewsMedia.am-ը փորձեց հետաքրքրվել անձամբ տիկին ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՑ, ով իր խոսքում ընդգծեց.

-Նախ պետք է ասեմ, որ մեր երեխաները շատ ամաչկոտ են, միանգամից կոմպլեքսավորվում են, երբ անծանոթ մարդիկ են տեսնում: Այսինքն երեխաների մոտ պակասում է ազատ շփման, կարծիք հայտնելու իրավունքը: Հատկապես, երբ ուսուցիչները ներկա են լինում, իրենք ամաչում են՝հայտնելու իրենց կարծիքը: Բայց, որ մեր մատաղ սերունդը չափազանց հայրենասեր է` խոսք չկա: Հատկապես մարզերի երեխաների մոտ դա շատ խորն է արտահայտված : Թեեւ այն, որ երեխաները խուսափում են կարծիքներ հայտնելուց` դա արդեն անհանգստացնող է:

 Manushak Stepanyan-ի լուսանկարը:

Manushak Stepanyan-ի լուսանկարը:

 

ՊԵՏՔ Է ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

-Հաշվի առնելով, որ Դուք հաճախակի բաց դասեր եք անցկացնում նաեւ մարզային դպրոցներում, կուզենայինք ճշտել, որո՞նք են այն խնդիրները, որոնց հետ բախվում են մարզում սովորող աշխակերտները, ինչի՞ց են նրանք այսպես ասած՝զրկված:

-Քանի որ մարզերի երեխաները հեռու են ապրում մարզկենտրոններից`զրկված են սպորտի, մշակույթի բնագավառներում ներգրավված լինելու հնարավորությունից: Ծնողները հնարավորություն չունեն, ոչ էլ ժամանակի առումով կան պայմաններ՝այդ բացը լրացնելու… Մարզերում, պետք է ուշադրություն դարձնել հատկապես երեխաներին սպորտային-մշակութային կյանքի մեջ ներգրավելու գործին: Երեխաները խնդրում էին.դիմում էին մեզ, որպեսզի անպայման իրենց դպրոցներում գործեն տարաբնույթ խմբակներ:
Այնպես որ իսկապես, պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել մարզային համայնքների դպրոցներին, որպեսզի նրանք էլ հարստանան. ե՛ւ դիտակտիվ նյութերով ե՛ւ համապատասխան սպորտ-մշակութային խմբակներով: Իհարկե կան կամավորներ, ովքեր ուզում են գնալ դասավանդել դպրոցներում, բայց պայմանները ցավոք սրտի բացակայում են:

 

ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԻ՝ ՈՉԻՆՉ ՉԱՆՈՂ ՄԱՐԴԸ

Manushak Stepanyan-ի լուսանկարը:

 

-Տիկին Ստեփանյան, Դուք միշտ կանգնած եք հայ զինվորի եւ նրանց ընտանիքների կողքին: Ի՞նչպես եք հասցնում այդ ամենը` հաշվի առնելով Ձեր առօրյան ու մանկավարժի խիստ պատասխանատու ու մարդասիրական աշխատանքը:

-Ուղղակի պետք է շատ ցանկանալ. որովհետեւ ցանկացած աշխատանք կատարելիս՝ մարդը իրեն մշտապես նեղություն է տալիս. թե ժամանակի առումով, եւ թե ինչու-ոչ՝ ֆինաննսի: Բայց եթե դու ունես գաղափար, եւ ուզում ես անպայման այն իրագործել, ուրեմն պետք է նաեւ հասցնես: Այսպիսի մի խոսք կա. «Ժամանակ չունի ոչինչ չանող մարդը»: Երբ մարդը շատ զբաղված է լինում` ինքն ամեն ինչ հասցնում է:

-Տիկին Ստեփանյան, եթե չեմ սխալվում, Դուք մի անգամ ֆեյսբուքյան գրառում էիք կատարել անդրադառնալով հասարակության մի հատվածին հուզող հարցին, որն՞ է Ձեր գործունեության այսպես ասած՝ՕԳՈՒՏԸ…
Վստահ եմ այդ հարցը շատերին կարող է հետաքրքրել:Կբացե՞ք փակագծերը...

- Իսկապես շատ տեղին հարց տվեցիք, որովհետեւ շատ-շատերին է այդ հարցը հետաքրքրում: Ասում են. ի՞նչ օգուտ ունեք, որ այստեղից այնտեղ եք գնում, գումարներ եք ծախսում եւ այլն, եւ այլն: Այսինքն այդ հարցնողներին ավելի շատ հետաքրում է գրպանային օգուտը… եթե մարդը այդպես չմտածեր` ինքը արդեն իսկ կհասկանար, թե որն է մեր օգուտը: Եթե յուրաքանչյուր քաղաքացի առաջնահերթ մտածի, թե ո՞րն է իր արարքի մեջ օգուտը` տված իր շրջապատին եւ այդ օգուտից քաղած իր հոգեւոր օգուտը` հաստատ հետո իրեն ավել հեշտ կլինի գումար վաստակել այն աշխատանքում, որի համար ինքը ծառայում է: Պետք է առաջին հերթին մտածել, թե քո արած գործողությունից՝ կողքիդ մարդուն ի՞նչ օգուտ տվեցիր: Օրինակ, եթե մարդը ջերմություն ունի, ու դու գնացիր նրան դեղորայք տվեցիր եւ ինքը լավացավ` դա քո օգուտն է: Ի վերջո, երբ մարդուն օրինակ ես ծառայում քո արարքով, դա արդեն քո օգուտն է: Այսինքն առաջնահերթ պետք է դասել հանրային շահը, ոչ թե գրապանային:

Արմինե Կարախանյան Նռան Հատ-ի լուսանկարը:

 

Մարիամ Մելքոնյան-ի լուսանկարը:

 

Ո՞ՐՆ Է ՆԱԽԱՐԱՐԻ ՕԳՈՒՏԸ, ԵԹԵ ԱՅԴ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՊԱԿԱՍԵՆ

-Վերջում կխնդրեի, որպես մանկավարժ անդրադառնալ նաեւ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի որոշմանն առ այն, որ «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները բուհերում այլևս պարտադիր ուսուցման առարկա չեն:

-Շատ բացասական եմ վերաբերում, որովհետեւ եթե այդպես լինի՝ ուրեմն պետք է հանել նաեւ բոլոր օտար լեզուները, որովհետեւ, այսպես թե այնպես դպրոցում սովորող ցանկացած աշակերտ. ինչպես Հայոց լեզուն է անցնում, այնպես էլ մնացած լեզուներն է ուսումնասիրում:

Եթե չկա մայրենի լեզուն` չկա մշակույթ, չկա ազգ. շատ բացասական եմ վերաբերում իսկապես, այդ նորարությանը…
Ա՛յ Ձեր հնչեցրած նախորդ հարցը շատ տեղին էր, թե որն՞ է իմ օգուտը, հիմա ուզում եմ հարց տալ, ո՞րն է նախարարի օգուտը, եթե այդ առարկաները բուհերում պակասեն:
Նույն կերպ պարոն նախարարը վարվեց 90 տարեկան «Աղբյուր» մանկապատենական ամսագրի հետ, որը չափազանց մեծ հայրենադաստիարակչական աշխանքներ էր տանում: Եվ այն ծնողը, ում հասու չէր 200 դրամ տալ եւ ամսագիր գնել` բարեգործական նպատակով այդ ամսագրերը հասցնում էինք սահմանամերձ գյուղեր` երեխաները ստեղծագործում էին, իրենց հոգու հերոսի մասին պատմություններ գրում եւ ուղարկում խմբագրություն տպագրելու: Այսինքն մենք առաջ քայլելու փոխարեն՝ հետքայլ ենք անում:

Manushak Stepanyan-ի լուսանկարը:

 

Պատրաստեց ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ

NewsMedia.am

Լուրեր Հայաստանից եւ աշխարհից

Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն... Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժ... Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղ... ԱԺ-ում փորձեցի հիմնավորել, թե ինչու չի կարելի... Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում կատարված... Հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը․... ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ... Ասադը դարձել է օտարերկրյա դավադրության զոհ. A... Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Զախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լ... Իրանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Սիրիայի ապագայի ... Սիրիայում ռուսական ռազմաբազաները բերվել են բա... Սիրիական դեպքերը, ինչպես նաև առաջիկայում բեկո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan