Արամ Ա Կաթողիկոսը Շնորհավորել է Արայիկ Հարությունյանին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին շնորհավորական ուղերձ է հղել։
«Արցախի հանրապետութեան ամրացումը, հայոց բանակի հզօրացումը եւ տնտեսութեան զարգացումը մեր Սուրբ Աթոռին համար միշտ եղած են առաջնահերթ յանձնառութիւն։ Անցնող տարիներու ընթացքին, մեր յանձնառութիւնը գործի վերածող ծրագիրներ մշակած ենք, թէ՛ Կաթողիկոսարանը ուղղակիօրէն, եւ թէ իր թեմերուն ճամբով։ Կը վստահեցնենք Ձեզ, որ նոյն ոգիով պիտի շարունակենք գործնապէս մասնակից դառնալ Արցախի առաւել հզօրացման աշխատանքներուն»,-նշված է նամակում: