Արամ Մանուկյանի հայհոյանքին Նիկոլ Փաշինյանը՝ NO COMMENT
Այս թեմայով
Այսօր լրատվամիջոցներում շրջանառվում էին լուրեր այն մասին, որ Արամ Մանուկյանը հետայսու չի մասնակցի եռյակի հանհավաքներին, պատճառը՝ օրերս Աբովյանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իշխանությունների հասցեին հայհոյանք հնչեցնելն է:
Ըստ շրջանառվող լուրերի Ա. Մանուկյանին նման կերպ պատժելը բարգավաճողների գաղափարն է եւ նրանց ոճը, ովքեր ներկայումս փորձում են թոզ փչել հանրության աչքերին, միեւնույն ժամանակ՝ չտրորել իշխանությունների ոտքը: Եռյակի եւ հատկապես բարգավաճողների գործելաոճին, ինչ խոսք, դեռ կանդրադառնանք: Ներկայումս հետաքրքիր է, իշխանավորների բացասական կարծիքից բացի, մանուկյանական բառապաշարի, եւ որպես պատգամավոր պահվածքի մասին ինչ կարծիքներ ունեն քառյակը եռյակ դարձրած ՀՅԴ-ն եւ սուր խոսքերի սիրահար ՀԱԿ-ը:
Ինչպես նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը. «Ինձ համար հայհոյելը քաղաքական կատեգորիա չէ, խոսքի այդ ձեւը ես չեմ ընդունում»: Դե իսկ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ պարզապես չցանկացավ մեկնաբանել իր կոլեգայի խոսքը.«Մեկնաբանություն չունեմ այդ հարցի հետ կապված»:
Սոսե Չանդոյան
