Արամ Մանուկյանը բացառում է ՀՀԿ-ի հետ համագործակցությունը
Հայ ազգային կոնգրես կուսակցությունը բացառում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը;
«Մենք արդեն հայտարարել ենք, որ որևէ կերպ չենք համագործակցելու Հանրապետականի հետ: Դա բացառվում է: Մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ երկրում ստեղծված վիճակի մեղավորը իշխող կուսակցությունն է: Մենք հակոտնյա կուսակցություններ ենք»,- նշեց Մանուկյանը:
