Արամը ծանոթից պարտքով 5 հազար դրամ է խնդրել, մերժմանը չդիմանալով՝ դիմել է «ուժային» մեթոդի
1in.am-ը գրում է.Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ ավարտվել է Արամ Նահապետյանի գործի դատական քննությունը:
40-ամյա Արամ Նահապետյանը մեղավոր է ճանաչվել խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով: Նա հանցագործության վայր է դարձրել «Շերլոք Հոլմս» ռեստորանը՝ անտեսելով բացահայտվելու և պատասխանատվության ենթարկվելու վտանգը…
Դատարանը հաստատված է գնահատել, որ 2014 թվականի հունվարի 29-ի ցերեկը՝ ժամը 15-ն անց 30-ի սահմաններում, Արամ Նահապետյանը մտել է Բաղրամյան պողոտայում գործող «Շերլոք Հոլմս» ռեստորանային համալիր և բարմեն Հակոբից պարտքով 5 հազար դրամ է խնդրել: Բարմենը մերժել է:
Արամը պատահական անցորդ կամ հաճախորդ չի եղել:
Հակոբը նրան ճանաչել է որպես ռեստորանի հարևանությամբ գործող ծաղկի խանութի աշխատակցի: Բայց այդ հանգամանքը, իհարկե, բավական չէր, որ Հակոբը պարտքով թեկուզ հինգ հազար դրամ հաներ ու տար ծաղկավաճառ Արամին:
Ըստ Հակոբի՝ ինքը Արամին բացատրել է, որ իր մոտ գումար չկա, իսկ ռեստորանի դրամարկղից չի կարող գումար տալ:
մանրամասները` սկզբնաղբյուրում
