«Առանց սիրո ամուսնությունը օրինականցված մարմնավաճառություն է».-Անդրե Մորուա (ցիտատներ)
Անդրե Մորուան` Էմիլ Սողոմոն Վիլհելմ Հերցոգը, ծնվել է 1885 թ.-ի հուլիսի 26-ին: Եղել է ֆրանսիացի գրող, Ֆրանսիական ակադեմիայի անդամ: Մորուայի հայտնի ստեղծագործություններից են «Սիրո փոխակերպումները», «Ընտանեկան շրջանակ» հոգեբանական վեպերը, «Հուշեր» գիրքը, «Նամակներ անծանոթուհուն» գիրքը, որտեղ բացահայտվում է հեղինակի ողջ նուրբ և հեգնական տաղանդի հմայքը, «Լռակյաց գնդապետ Բրաբլը», «Դոկտոր Օ’Գրեդիի ճառերը»: Մորուան մասնակցել է ֆրանսիական Դիմադրությանը: Երկրորդ համաշխարհայինի տարիներին եղել է ֆրանսիական բանակի կապիտան, իսկ երբ ֆաշիստները գրավել են Ֆրանսիան, մեկնել է ԱՄՆ, դասավանդել է Կանզասի համալսարանում և գրել է Ֆրեդերիկ Շոպենի, գեներալ Էյզենհաուերի, Ֆրանկլինի և Վաշինգտոնի կենսագրականները: 1943 թ.-ին Մորուան մեկնում է Հյուսիսային Աֆրիկա, իսկ 1946 թ.-ին վերադառնում է Ֆրանսիա: Անդրե Մորուան մահացել է 1967 թ.-ի հոկտեմբերի 9-ին:
1. Միջնադարին են վերագրվում մարդկության երկու ամենավատ հայտնագործությունները` ռոմանտիկ սերը և թնդանոթի վառոդը:
2. Երջանիկ ամուսնությունը երկար զրույց է, որ միշտ չափազանց կարճ է թվում:
3. Ով 16 տարեկանում հեղափոխական չէ, 30 տարեկանում նրա խիզախությունը չի հերիքի հրշեջ խմբի հրամանատար լինելու համար:
4. Հաջողակ ամուսնությունը կառույց է, որ միշտ վերանորոգման կարիք ունի:
5. Ծնողների և երեխաների հարաբերությունները նույնքան բարդ և դրամատիկ են, որքան սիրահարների հարաբերությունները:
6. Ծերացման արվեստը կայանում է նրանում, որ երիտասարդների համար լինես հենարան, այլ ոչ պատնեշ, ուսուցիչ, այլ ոչ մրցակից, հասկացող, այլ ոչ անտարբեր:
7. Սերը սկսվում է մեծ զգացմունքներից և ավարտվում է մանր զոդումներով:
8. Մի՛ վախեցիր չհասկացված լինելուց:
9. Չկա ավելի դաժան թշնամի, քան նախկին ընկերը:
10. Արե՛ք փոքր գործ, սակայն տիրապետեք դրան կատարելապես և վերաբերվեք որպես մեծ գործի:
11. Կնոջ հետ գիշերը, իհարկե, ողջ գիշերն է, սակայն ոչ ողջ կինը:
12. Մարդիկ այնքան են սիրում իրենց մասին լսել, որ պատրաստ են ժամերով քննարկել իրենց իսկ թերությունները:
13. Կյանքը կարճ է, պարզ է, բայց ինչի՞ համեմատ:
14. Մենք սիրում ենք նրանց անմիջականությունը, ովքեր մեզ սիրում են: Ուրիշների անմիջականությունը հանդգնություն է կոչվում:
15. Միակ բանը, որ փորձը մեզ սովորեցնում է, այն է, որ փորձը մեզ ոչինչ չի սովորեցնում:
16. Ռեստորանի սեղանիկի մոտ նստած զույգին հետևելիս` նրանց զրույցի դադարների երկարությունից կարելի է դատել, թե որքան ժամանակ են նրանք միասին:
17. Գրողի երևակայությունը ծնվում է իրական զգացմունքից:
18. Անզգույշ բառ, և երեխան մեծանում է. խաբված սեր, և մարդը դաժանանում է:
19. Ծերությունը սկսվում է այն օրը, երբ մեռնում է համարձակությունը:
20. Խնդիրն այն չէ, որ սև ձկնկիթի համար փող ունենաս, այլ այն, որ դրանում համ գտնես:
