Առանց վարորդական իրավունքի վարելն այլևս հանցագործություն չէ Իտալիայում
Տրանսպորտային միջոցն առանց վարորդական իրավունքի վարելն Իտալիայում այլևս չի համարվի հանցագործություն։
Այսօրվանից ուժի մեջ են մտնում դեռևս հունվարի 15-ին հաստատված նոր կանոնները, որոնք ապաքրեականացնում են այդ խախտումն ու այն ներառում վարչական իրավախախտումների մեջ։ Այս մասին հայտնում է euromag-ը։
Այժմ իրավախախտումը կպատժվի 5000-15.000 եվրոյով։ Բացի այդ, ոստիկանությունը երեք ամսով կալանք կդնի տրանսպորտային միջոցի վրա։
Նույն պատիժը կկիրառվի այլ կատեգորիայի պատկանող տրանսպորտային միջոցի վարման դեպքում, նաև նրանց, որոնք կվարեն ժամկետանց վարորդական իրավունքներով։
