1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Առանց զորավոր բանակի երկիրն ապագա չունի

Հունիսի 23-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում տեղի ունեցավ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործունեության առաջին տարվա ամփոփմանը նվիրված հանդիպում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, պաշտպանության նախարարի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բ/ծ գնդապետ Սամվել Գալստյանը, հոսպիտալների պետեր, բժիշկներ և հատուկ հյուրեր` «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հրավերով` հունիսի 18-ից Երևանում գտնվող հայտնի ամերիկահայ բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյանները:

Հանդիպումը նշանավորվեց նրանով, որ արդեն ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է Վարդգես և Մերի Նաջարյանների կողմից նվիրաբերված ժամանակակից սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենաներից մեկը:
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր բ/ծ գնդապետ Սամվել Գալստյանը հանդես եկավ բացման խոսքով` ողջունելով բոլոր ներկաներին և շնորհակալություն հայտնելով ամերիկահայ բարերարներին: Խոսելով «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ գործունեության մասին` նա փաստեց, որ մեկ տարվա ընթացքում ասոցիացիան լուրջ ձեռքբերումներ է արձանագրել: Զինվորական բժիշկները համախմբվել են կազմակեչպության շուրջ, որպեսզի միասնական ջանքերով ավելի մեծ արդյունավետությամբ շարունակեն իրենց հայրենանվեր գործը:
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը նույնպես անդրադարձավ ասոցիացիայի գործունեությանը, նշելով, որ թեև մեկ տարին կարճ ժամանակահատված է` կատարված աշխատանքները գնահատելու համար, այնուամենայնիվ, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ գործունեության արդյունքներն արդեն ակնհայտ են. «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» դարձել է յուրահատուկ հարթակ զինվորական բժիշկների համար: Կազմակերպվել են բազմաթիվ հանդիպումներ զինվորական հոսպիտալների անձնակազմերի հետ, վեր են հանվել զինվորական բժիշկներին հուզող տարաբնույթ հարցեր, շատ խնդիրներ արդեն իսկ լուծվել են»:

Պաշտպանության նախարարի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը ևս իր գոհունակությունը հայտնեց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ գործունեության կապակցությամբ՝ շեշտելով կատարված աշխատանքի մեծ կարևորությունը:
Հաշվետու ելույթով հանդես եկավ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, նա փաստեց, որ այսօր ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության ձեռքբերումներն ակնառու են, սակայն կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում: «Խնդիրների լուծմանը կարող է աջակցել նաև մեր ասոցիացիան, որի աշխատանը նպակատաուղղված է ինչպես ռազմաբժշկական ծառայության հայեցակարգային հիմքերի կատարելագործմանն, այնպես էլ զինվորական բժիշկների մասնագիտական և սոցիալ-իրավական հարցերի աջակցությանը:
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահի խոսքով` ներկայումս ասոցիացիան ունի շուրջ 600 անդամ, որոնք հանրապետությունում ճանաչված գիտնականներ են, նախկին և ներկա զինվորական բժիշկներ, և պատրաստ են իրենց մասնագիտական գիտելիքները, փորձը ներդնել ռազմաբժշկական ոլորտի կայացման գործում: «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» նպատակ ունի աջակցել նորագույն բժշկական մոտեցումների ներդրմանը ԶՈւ-ում, պաշտպանել զինվորական բժիշկների իրավունքները և շահերը:
Արդեն մեկ տարվա կենսագրություն ունեցող կազմակերպության կողմից իրականացվել են ծավալային և բովանդակային առումով նշանակալի միջոցառումներ: Օրինակ, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական համակարգի զարգացման հիմնական ուղղությունները բնութագրող հատկանիշները գնահատելու նպատակով՝ ԶՈւ մակարդակով անցկացվել է սոցիոլոգիական հարցում և իրավիճակի գնահատում: 2014-ի հոկտեմբերին ռազմաբժշկական ծառայության պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվել է միջազգային գիտաժողով, որին մասնակցում էին ՌԴ, ԱՄՆ, Հունաստանի, Ֆրանսիայի, Բելառուսի, Գերմանիայի ռազմաբժշկական ոլորտի ճանաչված մասնագետներ: «Մեր կողմից վերլուծվել և ըստ բժշկական կարիքների խմբավորվել են զինհաշմանդամների անհրաժեշտ տվյալները: Իրականացվել է հանրապետության բուժհիմնարկներում մի խումբ զինհաշմանդամների բժշկական օգնության կազմակերպումը: 2014 թվականին ԱՄՆ-ում մասնակցել ենք Կալիֆորնիայի բժիշկների գիտաժողովին, հանդիպում ունեցել ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության զարգացման հնարավորություններով հետաքրքրված հայ բարերարների հետ, արդյունքում՝ հայազգի բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյանները բանակին նվիրել են ժամանակակից սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենաներ», -ասաց ասոցիացիայի ղեկավարը:
Մերի Նաջարյանը նույնպես սիրով իր սրտի խոսքն ուղղեց ներկաներին: «Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ հայ զինվորականների առջև: Միայն ափսոսում եմ, որ թոռնիկներս այստեղ չեն և չեն տեսնում... ,- այսպես սկսեց իր խոսքը պատվելի տիկին Մերին, - Ամուսինս ամեն օր կրկնում է` այն երկիրը, որ չունի զորավոր բանակ, չունի ապագա: Իսկ զորավոր բանակի առաջին նախապայմանը զինվորականների առողջության պահպանումն է:
Տեսնելով «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության մեկ տարվա աշխատանքը` ես զարմացած եմ: Նախորդ տարի, երբ այցելեցինք Հայաստան, առաջին անգամ հանդիպեցի տիկին Ռուզաննային: Նա ասաց, որ ցանկանում է ասոցիացիա հիմնել: Մի քանի ամիս անց իմացա, որ ասոցիացիան ձևավորվել է և արդեն մեծ թվով անդամներ ունի: Ես տիկին Ռուզաննային խնդրեցի, որ որպես ասոցիացիայի ներկայացուցիչ` մասնակցի մեր` «Հայ-ամերիկյան բժիշկների միության» ամենամյա գիտաժողովին: Նա ընդունեց իմ հրավերը: Հաջող, անկեղծ, սրտացավ ելույթ ունեցավ և սիրվեց բոլորի կողմից: Նրա ելույթը շատերին հուզեց: Տիկին Ռուզաննան իր ելությում անդրադարձավ Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության խնդիրներին: Արդյունքում` Գլենդելի հիվանդանոցը ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայությանը նվիրաբերեց 2 շտապօնության մեքենա, ևս 8-պատրաստվում է նվիրել: Ես հույս ունեմ, որ Լաս-Վեգասում տեղի ունեցող մեր հերթական գիտաժողովին Հայաստանից մեծ խումբ կմասնակցի: Դա փորձի փոխանակման մեծ հնարավորություն կընձեռի երկուստեք: Ցանկանում եմ, որ մեր համագործակցությունն էլ ավելի ամրապնդվի: Ամերիկահայ շատ բժշկներ ևս սիրով կգան Հայաստան: Ես ցանկանում եմ նաև շեշտել, որ այս տարիների ընթացքում բանակի ռազմաբժշկական ծառայությունը անճանաչելիորեն փոխվել է: Բավական մեծ ձեռքբերումներ կան: Ես ձեզ հաջողություններ եմ ցանկանում»:
Վարդգես Նաջարյանը, լրացնելով Մերի Նաջարյանին, շեշտեց. « Զորավոր Հայաստանը երաշխիք է, որպեսզի Սփյուռքը գոյատևի: Իսկ Հայաստանը զորավոր է իր հերոսներով: Հերոսը մորաքույրս էր, որն Ուրֆայում հերոսամարտի ղեկավար ամուսնու կողքին մեկ ամիս թուրքերի դեմ կռվեց, ապա գերեվարվեց, բանտարկվեց թուրքական բանտում: Թուքերը նրան կախաղան հանեցին : Նրան ես չեմ կարող մոռանալ: Չեմ կարող մոռանալ Արցախյան ազատամարտում հերոսացած մեր տղաների քաջությունը: 1992 թվականի մի դրվագ պատմեմ... Ստեփանակերտը գնդակոծվել էր: Մի երիտասարդ եկավ, վիրավորված էր: Վերքերն էինք մշակում: Ասաց` բժիշկ ջան, շտապիր, պետք է ջոկատիս միանամ, հարցրի` քանի՞ հոգի եք ջոկատում: Պատասխանեց` 15, 8-ը զոհվել են... պիտի գնամ հասնեմ: Դուք ձեր ամենօրյա սխրանքով լրացնում եք մեր հերոսապատումը, ու ձեր քաջության առաջ ես խոնարհվում եմ»:

Հանդիպման ավարտին եզրափակիչ խոսք ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի 1-ամյա տարեդարձի կապակցությամբ շնորհավորելով բոլորին՝ նախարարը կարևորեց հասարակական կազմակերպությունների գործունեությունը` նշելով, որ դրանք նպաստում են ոլորտի զարգացմանն ու առաջընթացին. «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ անդամները մեր հանրապետության անվանի բժիշկներն են, պատերազմ անցած փորձառու զինվորականները, երիտասարդ մասնագետները, որոնց ջանքերի համադրման շնորհիվ կարող ենք հասնել հաջողությունների: Կարևորում եմ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» աստեղծումը: Հատկապես վերջին տարիներին անձամբ ես բավական խիստ եմ եղել բժիշկների նկատմամբ: Սակայն անհրաժեշտ էր, որ այդ խստության հետ մեկտեղ լինի մի այնպիսի մթնոլորտ, որտեղ զինվորական բժիշկներն ազատ, անկաշկանդ կքննարկեն բոլոր խնդիրներ»: Պաշտպանության նախարարը նշեց, որ պետք է աշխատանքները հետևողականորեն շարունակել և առաջ գնալ: «Անկասկած, մենք ակնկալում ենք հոգատարության բարձր աստիճան՝ մարդու, հայրենյաց պաշտպանի նկատմամբ, այն զինվորի նկատմամբ, ով կանգնած է առաջնագծում և մեր բոլորիս հպարտությունն է»:
Ամփոփելով իր խոսքը` Սեյրան Օհանյանը նշեց. «Այս մեկ տարվա ընթացքում հետևել եմ ձեր կատարած աշխատանքին և համոզվել, որ հիմքը դրված է, ու ապագա հաջողությունները երաշխավորված են»: Նախարարը շնորհակալություն հայտնեց տեր և տիկին Նաջարյաններին` Բանակին նրանց մշտական աջակության համար: Սեյրան Օհանյանի առաջարկով տեղի ունեցած քվեարկությամբ՝ Վարդգես և Մերի Նաջարյանները դարձան «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ անդամներ:
Նախարարը պատասխանեց նաև զինվորական բժիշկների կողմից իրեն ուղղված հարցերին:

Հասմիկ Գյոզալյան

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan