Առաքել Մովսիսյանի վարորդը չի հարձակվել Արամ Մանուկյանի վրա
Այս թեմայով
- Սրան հլը քաշեք ստեղ. ինչպես է Ռուբեն Հայրապետյանը հրահանգել ծեծել հայտնի գործարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Բացառիկ տեսանյութ, թե ինչպես են Հարսնաքարի հարևանությամբ ծեծի ենթարկած Արսեն Ավետիսյանին տեղափոխում հիվանդանոց
- Հայրապետյանը քաղաքում չի.ինչ ուզում եք գրեք...
- Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները Ավետիսյանին ծեծի են ենթարկել Հարսնաքարի հարևանությամբ (լուսանկարներ)
- Նոր մանրամասներ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) կողմից գործարար Արսեն Ավետիսյանի առևանգումից.նրան տեղափոխել են Պռոշյանի հիվանդանոց
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը երբեևէ Արշակ Սվազյան անուն ազգանունով վարորդ չի ունեցել: Այս մասին Մովսիսյանն ասաց Slaq.am-ի հետ զրուցում՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե իբր ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված Արշակ Սվազյանն իր վարորդն է եղել:
Առաքել Մովսիսյանը դատապարտեց Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված բռնությունը և նշեց, որ ինքը արցախյան պատերազմի մասնակցի է և շրջապատված է ազատամարտին մասնակցած մարդկանցով.«Էտ ազատամարտիկների ձեռագիրը չի, թաքուն, որ խփեն ու փախնեն: Իրենք իրենց ասելիքն ասում են բարձրաձայն, առան որևէ մեկի թիկունքում թաքնվելու»,- ասաց Առաքել Մովսիսյանն ու հավելեց, որ ցավ է ապրում, որ առանց ճշտելու իր անունը հոլովում են և վստահ է, որ ինչպես ոստիկանությունն արագ հայտնաբերեց ու ձեռբարակալեց կասկածյալին այնպես էլ արագ կբացահայտի , թե ով՝ ով է:
