«Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, շատ դուխով հրամանատար ա»...ՖՈՏՈՇԱՐՔ
Երեկ, միջոցառումներից մեկի ընթացքում զրուցեցի Արցախյան հերոսամարտի մասնակիցներից շատերի հետ, ովքեր նոր էին իջել դիրքերից: Եւ քանի որ այս օրերին շատ է շահարկվում առաջին իսկ օրից առաջնագիծ մեկնած մեր հայրենասերների ու հատկապես ԱԺ պատգամավորների ու Արցախյան բովով անցած մարտիկների անունները, փորձեցի զուգահեռաբար պարզել, թե ովքեր ինչպես են իրենց փորձել դրսեւորել առաջնագծում:
Զրուցակիցս նշեց, որ շատ-շատերին է այնտեղ հանդիպել , ու ի հեճուկս ապատեղեկատվություն ու ստահոդ լուրեր տարածողների, հատկապես ընդգծեց, որ ապրիլյան առաջին իսկ օրերից շատերի հետ միասին, պարբերաբար թեժ իրավիճակներում տեսել է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին, ու նրա մարտական ընկեր Մարզպետ Ենոքյանին՝ իրենց ջոկատի հետ միասին: «Առաքել Մովսիսյանին՝ ում դուխը կասեմ որ միշտ էլ տեղն ա, ու ինչպես ասում են հազար ա, նրան ճանաչում եմ շատ վաղուց: Առաքել Մովսիսյանը շատ դուխով հրամանատարներից ա, շատ կարգին մարդ ա, մարտի դաշտում միշտ է գնահատելի ա եղել նրա դերակատարությունն ու նրա ունեցած փորձն ու <նյուխը>: Շատ խելացի կռվող ա, նա իր զինվորից միշտ առաջ էր գնում: Նրա նման դուխով հրամանատարներ մենք շատ քիչ ենք ունեցել:
Այսօր էլ նա իր ջոկատի հետ միասին առաջնագծում է, ու պարտադիր չէ, որ շատերի նման բղավի, որ հայրենասեր է, ու պետության մասին մտածող է: Առաքել Մովսիսյանը ոչ միայն զենքով է գրագետ կռիվ տալիս, այլ նաեւ իր գաղափարով, այն փորձով, այն անցած ճանապարհով, որը բավականին դժվար է եղել: Անշնորհակալ ու հային ոչ հարիր վարքագիծ է նրան ՏԵՍԱԿՆԵՐԻ արած գործը չգնահատելն ու նրանց ԱՐԱԾՆԵՐԸ սեւացնելը: Ցանկացած մարդ, ով իր անձի, իր ընտանիքի հանդեպ տարական փոքր հարգանք ունի, կարծում եմ պիտի գնհատաի այս մարդկանց արած հայրենանվեր ԳՈՐԾԸ: Շամյսի դուխն ու պատրաստակամությունը իր հայրեիքին, իր ժողովրդին, իր պետությանը ծառայելու գործի առումով անգնահատելի է…Ցանկացած մեկդ երբ որ կհայտնվենք այդ կրակահերթերի տակ ու հայ զինվորին կկարողանանք թեւ ու թիկունք լինել, քաջալերել, Շմայսի ու նրա նմանների փորձն ու խիզախությունը փոխանցել, նոր համարձակվեք այս մարդկանց վրա օր ու գիշեր տակառներ գլորել: Դուք այս ձեւով ընդամենը թշնամու հաճո գործ եք անում, ոչ ավելին…Իսկ Շմայսն ու նրա տեսակները միեւնույնն է, դրանից չեն ՓՈԽՎԵԼՈՒ, նրանց տեսակն է այդպիսին. միշտ լինել հայրենիքի կողքին ու անձնուրաց կռվել հայ ժողովրդի ու հայոց պետականության պահպանման համար:
Press Press
