Առաքել Մովսիսյանը պաշտոն կստանա
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, 2018-ին սպասվող կադրային փոփոխությունների արդյունքում պաշտոն կստանա նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝Շմայսը, ով խորհրդարանական իր գործունեության ընթացքում մշտապես աչքի է ընկնել ՀՀԿ-ականների "թանին թթու" ասողներին շշպռելու եւ քլնգելու գործով:
Նույն լուրերի համաձայն, խոսվում է, որ Մովսիսյանն արդեն իսկ աշխատանքի է գնում պետական գերատեսչություններից մեկում, ուր ասում են նա հաստատվելու է վերջնականապես:
Այս առթիվ մենք փորձեցինք ստանալ նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Մովսիսյանի մեկնաբանությունը, սակայն նրա հեռախոսահամարները անհասանելի էին:
