«Առաքելություն» կուսակցությունն էլ իշխանափոխություն ուզում
Ա Ռ Ա Ք Ե Լ ՈՒ Թ Յ ՈՒ Ն կուսակցության հայտարարությունը.
«Առաքելություն» կուսակցությունը, վերահաստատելով իր մտահոգությունը, առ այն, որ երկրում ստեղծված իրավիճակը
• խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության բնականոն զարգացմանը
• չի ապահովում տարրական պայմաններ քաղաքացու բարեկեցության համար գտնում է, որ եռյակի կողմից նախաձեռնած համաժողովրդական շարժումն ունի հնարավորություններ հասնել նշված խնդիրների լուծման համար անհրաժեշտ փոփոխությունների։
Կուսակցությունը միանում է Համաժողովրդական շարժման կողմից հռչակած իշխանափոխության պահանջին և աջակցություն հայտնում Համաժողովրդական շարժման՝ իշխանափոխությանն ուղղված քայլերին:
«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
