Արարատ Օհանջանյանը նշանակվել է Արցախի առողջապահության նախարար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արայիկ Բաղրյանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Արարատ Օհանջանյանը նշանակվել է առողջապահության նախարար:
