Արարատ Զուրաբյանը վայր չի դնի պատգամավորական մանդատը
«Ծառուկյան» դաշինքից 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Արարատ Զուրաբյանը չի պատրաստվում վայր դնել պատգամավորական մանդատը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արարատ Զուրաբյանը:
«Ես մի պահ մտածում էի, որ չարժե խորհրդարան գալ, բայց շատ մարդիկ կային, որ ցանկանում էին ինձ տեսնել խորհրդարանում, դրա համար որոշեցի մնալ: Կարծում եմ, եթե ցանկանամ գնալ, ցանկացած պահի կարող եմ գնալ»,- ասաց Զուրաբյանը:
Հարցին՝ ինչո՞ւ էր ինքնաբացարկի դիմում գրել, հետո այն հետ վերցրել, Ա. Զուրաբյանը պատասխանեց, որ ինքնաբացարկի դիմում է գրել, որովհետև իր համար ինչ-որ բաներ դուրեկան չեն եղել, իսկ հետո այդ դիմումը հետ է վերցրել, քանի որ շատերն են ցանկացել իրեն Ազգային ժողովում տեսնել:
