Արարատի մարզի բնակիչները փաստի առաջ են կանգնել
Արարատի մարզի համայնքների մեծ մասին բնակիչները այսօր կանգնել են խմելու ջրի խնդրի առաջ, գյուղացիները շաբաթը մի անգամ են ջուր ունենում, այն էլ ժամերով."Դե արի մի ամբողջ 4-5 օր ջուր մի ունեցի ու մի քանի ժամում կարողացի մի շաբաթվա խմելու ջուր հավաքել, էս որ դարն է, որ ամբողջ օրը ցեխի հետ գործ ունեցող մարդը էս անտանելի շոգերին զրկված լինի Աստծու տված ջրից: Մենք էստեղ խմելու ջրի կռիվ ենք տալիս, իսկ քաղաքում ջուրը մարդկանց վրա են բոլ-բոլ լցնում",- Fnews.am-ի հետ զրույցում ասաց Խաչհար գյուղի բնակչուհի տիկին Անուշը: Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ Արարատի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ Լյովա Խաչատրյանից, ով չհերեքեց, որ խնդիրն իսկապես օրակարգային եւ մտահոգող, ու հավելեց. "Այո, այսօր մեզ մոտ խմելաջուրը խնդիր է, բայց խնդրի հետ կապված մենք զբաղվում ենք, այս պահին եւս աշխատանքներ են իրականացվում: Ունենք բազմաթիվ համայնքներից ահազանգեր, շուրջ քառասուն տոկոսով այսօր չենք կարողանում ապահովվել խմելաջրի ընդհանուր մատակարարումը: Ներկա պահին ստույգ ոչինչ ասել հնարավոր չէ, պետք է մոնիտորինգի արդյունքները ամփոփենք նոր":
Հուսանք, որ բյորոկրատական քաշքշուկներից ու բարձրագոչ հայտարարություններից հետո, մի օր էլ հերթը կհասնի ոչ թե խոսելուն, այլ գործելուն: Տեսնենք...
