Արարատի մարզպետը պաշտպանեց փոքրիկին`մինչեւ կգտնվեին ծնողները...
Արտաշատի Սբ.Հովհաննես եկեղեցու օծման արարողությանը ներկա էր ինչպես ողջ քաղաքական էլիտան, այնպես էլ հասարակ քաղաքացիները: Չնայած սաստիկ շոգին եկեղեցին բազմամարդ էր, և ինչպես լինում է նման դեպքերում հետաքրքիր դեպքերն անխուսափելի են: Պետք է նշեմ, որ այն ինչ տեսա զարմացրեց ինձ, պատարագի ավարտից հետո շտապող բազմության մեջ մի փոքրիկ լացակումած մոտեցավ Արարատի մարզպետ` Ռուբիկ Աբրահամյանին, ով քիչ անց երեխային գրկած դուրս եկավ եկեղեցուց: Առաջին հայացքից զարմանալի ոչինչ չկա, բայց երբ պարզ եղավ եղելությունը զարմանք ապրեցի:Երեխան ազգական չէր,այլ մի քաղաքացի` ով կորցրել էր ծնողներին հոծ բազմության մեջ, և պատահական խնդրել էր օգնել իրեն հենց մարզպետին: Չնայած այն փաստին, որ այդ կարևոր իրադարձությունը տեղի էր ունենում հենց Արարատի մարզում, և որ բազմաթիվ հյուրերից յուրաքանչյուրին պետք էր պատշաճ ուշադրություն, պրն. Աբրահամյանը ընտրեց տարբերակներից լավագույնը` անձամբ պաշտպանել փոքրիկին, մինչ կգտնվեին ծնողները:
Վ. Սաֆարյան
