Արարատում անչափահաս տղայի են առևանգել
Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչներից մեկն առևանգել է համագյուղացու 15-ամյա որդուն ու հայտնել, որ տղային կվերադարձնի, եթե նրանք էլ իր պարտքերը վճարեն: Պարզվել է, որ երեխային տղամարդը պահել է իր տանը:
Yerkir.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ իսկապես առևանգման դեպք գրանցվել է, նախապատրաստվում են նյութեր:
