Արարատում կալանավորել է դպրոցի նախկին տնօրենը եւ նրա հայրը` կաշառքի գործով
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Քննչական կոմիտեն Արարատի մարզում մեղադրանք է առաջադրել Նոր Կյանքի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Արամ Ստեփանյանին` իր ղեկավարած դպրոցում ուսուցչուհի նշանակելու համար կաշառք պահանջելու գործով: Ընդ որում` նրա հետ նույն շղթայում են նաեւ ծնողները` հայրն ու մայրը: Պարզվում է Ստեփանյանի մայրն աշխատում է մարզպետարանում եւ խոստացել է մարզի բնակիչներից մեկին կատարել նրա ցանկությունը եւ օգնել, որ նրա դուստրը որպես ֆիզիկայի ուսուցչուհի աշխատանքի ընդունվի դպրոցում` պահանջելով 400 հազար դրամ: Պահանջված գումարը աղջկա հայրը տվել է մաս-մաս ինչպես անձամբ տիկնոջը, այնպես էլ ամուսնուն, այսինքն դպրոցի տնօրենի հորը, սակայն աղջիկն ընդամենը որպես դռնապահ է ընդունվել գործի, իսկ Ա.Ստեփանյանն ազատվել է աշխատանքից: Քաղաքացին վերջնականապես համոզվել է, որ խաբվել է:
Քաղաքացու բողոքի քննության ընթացքում քննիչը պարզել է կոռուպցիայի մեկ այլ դրվագ եւս, որտեղ արդեն տնօրենն անձամբ է գումար պահանջել` դպրոցում ուսուցչուհի նշանակելու համար: Պարզվում է` գյուղի դպրոցում աշխատանքի ընդունվելն արժե ավելի քան 1000 դոլար:
Արամ Ստեփանյանը կալանավորված է, մեղադրանքներ են առաջադրվել նաեւ մարզպետարանի աշխատակից մորը, ինչպես նաեւ հորը` խարդախության համար:
