Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն
Հանրապետության տարածքում հուլիսի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին` շրջանների զգալի մասում, 23-24-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը հուլիսի 20-21-ին կբարձրանա 1-2 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում հուլիսի 20-21-ին, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Հուլիսի 20-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +34 աստիճան, հուլիսի 21-ին` +35, հուլիսի 22-ին` +34, հուլիսի 23-24-ին` +35 աստիճան:
Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:
