Արայիկ Հարությունյանը ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ ներկայացուցիչների
Արցախի Հանրապետությանվարչապետ ԱրայիկՀարությունյանը հուլիսի 13-ինընդունել է Ամերիկայիհայկական համագումարի միխումբ ներկայացուցիչների`ԱՀՀհոգաբարձուների խորհրդինորընտիր համանախագահՎան Գրիգորյանիգլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին`վարչապետը կարևորել էԱմերիկայի հայկականհամագումարի դերըհայապահպանության ևհայրենանպաստ ծրագրերի շուրջսփյուռքահայությանը համախմբելու և ԱՄՆ-ում հայկական շահերի պաշտպանության գործում: Ա. Հարությունյանը հույս է հայտնել, որկազմակերպությունում տեղի ունեցած վերջին փոփոխությունները նպաստելու են ԱՀՀգործունեության էլ ավելի ակտիվացմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդիհամանախագահ Վան Գրիգորյանըհակիրճ տեղեկատվություն է հաղորդել կառույցի գործունեության մասին և նշել, որ ԱրցախիՀանրապետության միջազգային ճանաչումը շարունակում է մնալհամագումարի օրակարգային հարցերից մեկը: Նահետաքրքրվել է Արցախի առաջնահերթ խնդիրներով և աջակցելու պատրաստակամություն հայտնել դրանց լուծման գործում:
Կողմերը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները քաղաքական, տնտեսական և մարդասիրական ուղղություններում: Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ հետագա քայլերի վերաբերյալ:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
