Արազափ գյուղում 2015–ին կշահագործվի ջրամատակարարման նոր համակարգ
Shabat.am-ը գրում է.Արազափի ջրամատակարարման համակարգը կառուցվել է հեռավոր 60-ականներին: Ցանցի երկարատև շահագործման հետևանքով թուջե խողովակները շարքից դուրս են եկել, իսկ հնացած ենթակառուցվածքները հանգեցրել են մի շարք խնդիրների:
Ջրի ցածր ճնշումը սահմանափակել է համակարգից օգտվելու` գյուղացիների հնարավորությունը: Ջրատար խողովակների մասնակի վերանորոգման աշխատանքներն այլևս արդյունք չեն տալիս և ֆինանսական տեսանկյունից արդարացված չեն: Իսկ համայնքային բյուջեով աշխատանքներ իրականացնելն իրատեսական չէ:
Արազափի ջրամատակարարման ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) սկսել են ծրագիր իրականացնել: 18,2կմ ջրագծի ներքին ցանցից արդեն իսկ 15կմ երկարությամբ նոր` գրեթե կորուստ չտվող պոլիէթիլենային ջրատար խողովակաշարն անցկացվել է: 90 %-ով ավարտվել են նաև հողային և ջրագծի մոնտաժման աշխատանքները:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
