1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արծաթյա իրերը, զարդերը և դրանց օգտակարությունը օրգանիզմի համար

Դեռևս հնում, երբ մարդիկ ոչինչ չգիտեին մանրէների ու բակտերիաների մասին, արծաթը հաճախ փրկում էր շատերի կյանքը:Զանգվածաբար մահանում էին համաճարակներից, ամբողջ բանակներ` տևական արշավանքների հետևանքով: Սակայն զորավարները…##, որոնք դաշտային պայմաններում քնում և ուտում էին զինվորների հետ, նրանցից քիչ էին հիվանդանում: Դրա վրա ուշադրություն դարձրին Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներում: Սակայն այդ հանելուկի պատասխանը տարիներ անց գտան գիտնականները: Մակեդոնացու զինվորներն անագե թասերից էին խմում, իսկ զորավարները ` արծաթյա գավաթներից:

Քիմիայի դասերին մեզ բացատրել են, որ արծաթի նույնիսկ աննշան քանակությունը կարող է սպանել ջրի մանրէները: Դրանց մեջ հնարավոր է` նաև ստամոքս-աղիքային հիվանդությունների հարուցիչներ լինեն: Ուստի արծաթյա ամանի մեջ լցված ջուրը երկար ժամանակ չի փչանում: Արծաթը սպանում է մանրէները, որոնք բազմանում են նեխման ժամանակ: Գիտության ժամանակակից մեթոդներով ապացուցված է, որ արծաթը ոչ միայն հակասեպտիկ հատկություններ ունի, այլև մարդու օրգանիզմում կենսական պրոցեսների վրա բարերար ազդեցություն է ունենում:

Այսօր արծաթյա զարդերը նորաձև են, և կանայք արդեն գիտակցաբար են ընտրում այդ զարդերը` իմանալով դրանց բարերար ազդեցության մասին:

Օրինակները բազում են, ականջ դնել ժողովրդի մեջ շրջանառվող խորհուրդներին, թե ոչ, ձեր ընտրությունն է, սակայն, հարկ ենք համարում նշել, որ այս խորհուրդները բժշկական հիմնավորում չունեն:

1. Ասում են` եթե վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ են առաջանում, ապա կարելի է սաթե կիպ մանյակ կրել պարանոցին, իսկ եթե այն արծաթի հետ է համադրված, ապա արծաթն էլ իր հերթին կուժգնացնի դրա ազդեցությունը:

2. Համոզմունք կա, որ արծաթյա ականջօղերը բարելավում են գլխուղեղի աշխատանքը, զարգացնում հիշողությունը, սակայն այն դեպքում, եթե դրանք կիպ բլթակին են նստած, իսկ եթե արծաթյա ականջօղերը ականջախեցու վերին հատվածին են դիպչում, ապա օգնում են ազատվելու ճողվածքներից:

3. Եթե կանայք սրտի շրջանում խնդիրներ ունեն կամ էլ շնչառական օրգաններն անհանգստանալու ազդանշաններ են ուղարկում, ապա արծաթյա վզնոցը պետք է հասնի կրծքավանդակին:

4. Արծաթ խորհուրդ չի տրվում կրել արյան բարձր ճնշում ունեցողներին: Նրանք ավելի լավ է ոսկի կրեն, որը կարգավորում ու նաև իջեցնում է ճնշումը: Նույն պատճառով էլ արծաթը ցուցված է այն մարդկանց, որոնք սրտային հիվանդություններով են տառապում և ուժերի անկում են ունենում:

5. Արծաթն ու արծաթյա զարդերը բարելավում են մարդու իմունային դաշտը: Բառի ուղիղ իմաստով արծաթը սպանում է բակտերիաներն ու ցուպիկները` պաշտպանելով օրգանիզմը վարակներից: Օրինակ` շատերին են զարմացնում այն կադրերը, որտեղ հնդիկ ժողովուրդը գետում լվացք է անում, լողանում ու այդ ջուրն էլ կենսական կարիքների համար օգտագործում: Ինչպե՞ս է, որ այդ ժողովուրդը համաճարակից չի տառապում: Հնդաստանում Գանգեսի ափերին բնակվողները քիչ են հիվանդանում մաշկային հիվանդություններով: Բանն այն է, որ Գանգեսը հարուստ է արծաթի իոններով, որոնք գետն են լցվում արծաթի հանքերով անցնող ստորգետնյա աղբյուրներով: Նույն զորությամբ էլ միջին դարերում պղինձը մարդկանց պաշտպանել է խոլերայից:

6. Ոսկին օգնում է ստամոքս-աղիքային տրակտի խանգարումների, ստամոքսի խոցի ժամանակ կամ տասներկումատյա աղիքի խնդիրների դեպքում:

7. Արծաթ արժե կրել նյարդայնության ու գլխացավերի դեպքում, քանի որ, գիտնականների խոսքով, այն հանգստացնող ազդեցություն է թողնում, իսկ ոսկին հակառակը` զվարթացնող ազդեցություն է ունենում:

8. Ոսկին ջերմային ազդեցություն է ունենում, ուստի հարմար է բալզակյան տարիքի կանանց, իսկ արծաթը սառեցնող, զովացնող հատկություն ունի և հարմար է երիտասարդներին: Ասում են, եթե արծաթը բերանում պահես, ապա ծարավը կմեղմի: Միայն թե փորձելուց առաջ լվացեք այն:

Գեղեցիկ ոսկերչական զարդերը ոչ միայն ձեզ, այլև ձեր թոռներին կուրախացնեն: Դրանք միշտ էլ նորաձև են ու երբեք չեն հնանում: Ավելի ճիշտ` որքան հնանում, այնքան ավելի արժեքավոր են դառնում և՛ որպես արժեք ու զարդ և՛ որպես հուշ:

Ինչո՞ւ են արծաթյա զարդերը սևանում

Շատերն են արծաթյա զարդեր կրում: Շատերն էլ հրաժարվում են, քանի որ այդ զարդերը սևանում են մարմի հետ շփումից:

Եթե նույնիսկ զարդերը մաքրում եք, դրանք շատ շուտով նորից են սևանում: Սակայն երբեմն հակառակն էլ է լինում, երբ տևական ժամանակ դրանք չեն կորցնում փայլը:

Ուրեմն, ինչո՞ւ է արծաթը մարմնի վրա սևանում:

Արծաթի քիմիան

Այդ թանկարժեք մետաղի վրա ազդում է մարմնի խոնավությունը: Ամբողջ մարմնի վրա քրտնագեղձեր կան ու հեղուկ են արտադրում անգամ շրջակա միջավայրի ջերմաստիճանի աննշան փոփոխության դեպքում: Արգենտումի հետ փոխազդեցության դեպքում քրտինքը կատալիզատորի դեր է կատարում, քանի որ քրտինքի մեջ ծծմբաջրածին կա: Արծաթի օքսիդը սև գույն ունի: Դրանից է, որ մարմնին կպած զարդի սևանալը նկատվում է, իսկ ականջօղերինը, որոնք կախված են լինում, ոչ:

Նրանք, ովքեր զարդը գրեթե չեն հանում, նկատած կլինեն, որ այդ մետաղը մեկ մգանում է, մեկ էլ վերականգնում իր բնական փայլը: Ընդ որում, այդ պրոցեսն աննկատ է ընթանում` առանց հատուկ մաքրող միջոցների:

Ո՞րն է դրա պատճառը:

Հիվանդությունն ու արծաթյա զարդը

Ցանկացած հիվանդության հետևանքով, առաջինը, որ կատարվում է օրգանիզմում, արյան բաղադրության փոփոխությունն է:

Սովորաբար, երբ ինչ-որ խնդրով դիմում ենք բժշկի, առաջին հերթին արյան անալիզ է նշանակվում: Հիվանդությունները ոչ միայն արյան վրա են ազդում, այլև մաշկի РН հավասարակշռության վրա: Եթե այդ ժամանակ արծաթյա իրը չհանեք, ապա կնկատեք, թե ինչպես է այն սևանում: Մետաղի սևության աստիճանն ուղիղ կապ ունի հիվանդության ծանրության հետ:

Արտաքին միջավայրի ու մյուս գործոնների ազդեցությունը

Երբեմն արծաթյա իրերը ինդիկատորի դեր կարող են կատարել: Այդ նյութը «կարողանում» է որոշել շրջակա միջավայրի քիմիական կազմը, օրինակ` ծծմբաջրածնի մեծ քանակության դեպքում արծաթն ակնթարթորեն սկսում է սևանալ: Նման ձևով է գործում արծաթը, երբ ուտում ենք այնպիսի մթերք, ընդունում դեղորայք կամ էլ դիմահարդարման միջոցներ գործածում, որոնք վնասում են օրգանիզմը:

Արծաթը` չար աչքի դեմ

Վարկածներից մեկի համաձայն` արծաթը մարմնի վրա սևանում է չար աչքից: Կարծիք կա, որ «նավսը» վերացնելուց հետ միայն այն առաջվա փայլը կվերստանա:

Էքստրասենսներն էլ կարծում են, որ արծաթյա իրերի գույնի փոփոխությունը խոսում է մարդու աստրալ խանգարումների մասին:

Ըստ էության` բոլոր կարծիքներն էլ գոյության իրավունք ունեն, քանի որ գիտնականները մինչ օրս չեն կարողանում արծաթի հատկությունները բացատրել, որը սևանում ու առանց միջամտության էլ վերստանում է նախկին փայլը:

Արծաթը բոլոր ժամանակներում գնահատվել է փայլի համար: Արծաթյա առաջին զարդերը հայտնվել են հին Եգիպտոսում` 6000 տարի առաջ:

Արծաթ գործածվում է ողջ աշխարհում ու, բնականաբար, տարբեր լեզուներով տարբեր հնչեղություն ունի, սակայն բոլոր լեզուներում էլ այն նշանակում է «սպիտակ» կամ «պայծառ»:

  • Հնդկաստանում հավատում են արծաթի բուժիչ լինելուն ու նույնիսկ արծաթ են օգտագործում սննդի մեջ: Օրինակ` որոշ քաղցրավենիքների զարդարանքի համար օգտագործում են բարակ արծաթյա թիթեղ` վարակ (հետաքրքիր զուգադիպություն): Այն ոչ միայն ուտելի է, այլև օգտակար` հակաբակտերիալ հատկության շնորհիվ:
  • Այսօր Ճապոնիայում օդորակիչներում սկսել են արծաթ կիրառել: Արծաթի շնորհիվ օդը լրիվ անվնաս է դառնում:
  • Տանն աշխատող էլեկտրասարքերի մեծ մասը արծաթ է պարունակում:
  • Շատ տնտեսուհիներ են արծաթյա մետաղադրամները գործածում կաթի թարմությունը երկար պահպանելու համար: Երբ մետաղադրամը գցում են կաթի մեջ, այն երկար ժամանակ չի թթվում:
  • Հին Եգիպտոսում մարտերի ժամանակ զինվորներն իրենց հետ արծաթյա թիթեղներ էին ունենում, որոնք դնում էին վերքերին. դա արվում էր վարակներից պաշտպանվելու նպատակով:
  • Բժկության մեջ արծաթը գործածվել է նաև ատամնացավն անցկացնելու նպատակով: Օրինակ` Շվեյցարիայում պացիենտը արծաթյա դրամը դնում էր հիվանդ ատամի վրա ու ցավն աստիճանաբար անցնում էր:
  • Գիտնականները սոցհարցումներ են անցկացրել ու պարզել նաև, որ արծաթը կարող է բարձրացնել հեմոգլոբինի մակարդակը, ամրապնդել նյարդային համակարգը, անցկացնել գլխացավն ու միգրենը, հանգստացնել նյարդերը, օգնել հաղթահարելու սթրեսը:
  • Թանկարժեք մետաղների չափման համար գործածվում է հարգ կոչված միավորը: Օրինակ` 925 հարգի արծաթյա զարդ նշանակում է, որ 1000 բաժին համաձուլվածքի 925 բաժինն արծաթ է:

ankakh.com

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan