"Արցախցի Վարդանուշ մայրիկն է, արցունքների միջից ասում է, որ հաղթելու ենք"
Արցախցի Վարդանուշ մայրիկն է, արցունքների միջից ասում է, որ հաղթելու ենք, ասում է 91 թվի պատերազմ ենք հաղթել, 2016 թվին հաղթել ենք, հիմա էլ կհաղթենք ու թուրքին էլ կհաղթենք, որովհետև մենք մեր արդարության, մեր գոյության համար ենք կռվում, մեր գործն Աստծո կամքն է, արցունքների միջից ժպտում է ու քողակում իր գերդաստանի տղամարդկանց, որդու համար մտահոգությունը, անհանգստությունը, ինձ թաքուն մի կողմ քաշեց ու թե՝ կուզեմ հարսիս ու թոռներիս թողնեմ ստեղ, ես գնամ, ես էնտեղ եմ, ֆիզիկապես եմ այստեղ: Ափսոս իրենց բարբառով չեմ կարող Վարդանուշ մայրիկի խոսքը ներկայացնել, բայց շուտով տեսագրությունն էլ կհանրայնացնեմ: Տաք ու ապահով եղեք, իմ սիրելի արցախցիներ, շուտով ես էլ ձեզ հետ կվերադառնամ Արցախ, արդեն շատերի կողմից հրավեր ունեմ՝ իրենց տանը հյուրընկալվելու:




