1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արցախի բնակիչը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի թիրախում. Հայտարարություն

Ադրբեջանը 1991 թ. հոկտեմբերի 18-ի պետական անկախության մասին իր Սահմանադրական ակտում իրեն հայտարարեց 1918-1920 թթ. Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդ, դրանով չեզոքացնելով և հրաժարվելով 1921 թ. Խորհրդային Ռուսաստանի նրան տրամադրած բոլոր տարածքներից։ Այդ թվում՝ 1921 թ. հուլիսի 5-ին կայացած ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոյի որոշումով նրան ենթարկված Արցախից, որը կորուստներից մեկն է եղել Մոսկվայի և Կարսի պայմանագրերի համատեքստում։ 1989 թ. սեպտեմբերի 17-ի և 1990 թ. փետրվարի 13-ի որոշումներով Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը դատապարտեց Կովկասյան բյուրոյի վճիռը, այն որակելով անօրինական և ոչ իրավասու մարմի փաստաթուղթ։

Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, Կովբյուրոյի որոշման հետ միասին, հայության դեմ ուղղված բոլշևիկ-քեմալական ոճրագործ քաղաքականության արդյունքն են։ Ու թեև Ադրբեջանի 1991 թ. Հռչակագիրը մերժում է խորհրդային ամբողջ ժամանակաշրջանն ու պահանջում բոլոր սահմանները ձևավորել հարևան պետությունների հետ երկկողմանի նոր պայմանագրերով, այդ երկիրը՝ ռազմական ներխուժման ու ցեղասպան, ազգային զտումների գործողությունների միջոցով, այսօր էլ իր վերահսկողության ներքո է պահում Արցախի և այլ տարածքները:

Ընտրելով Արցախի Հանրապետությանը որպես թիրախ, Ադրբեջանը ցեղասպան Թուրքիայի հետ միասին, ներգրավելով հազարավոր օտարերկրյա ահաբեկիչների, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից իրականացրեց ռազմական ներխուժում, որի արդյունքում ռազմակալեց Արցախի Հանրապետության շուրջ 72 տոկոս տարածքը, որտեղից փախստական դարձան 100 հազար բնակիչներ: Այնուհետև, Թուրքիան սողոսկեց ռազմակալված Ակն և այնտեղից իրականացնում է Արցախի փրկված շուրջ 3170 քառ. կմ բեկորի վրա մաքառող հայերի կյանքի «մշտադիտարկում»:

Ցեղասպան Թուրքիան և Ադրբեջանը խափանել են Մինսկի Խմբի բանակցային գործընթացի տրամաբանությունը, կոպտորեն խախտելով ուժի չկիրառման նրա պահանջը։ Դրա արդյունքում նրանք խաթարել են 1994 թվականի հրադադարով սահմանված փաստացի իրավիճակն և արհամարհում են 2020 թ նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությունը: Արդյունքում, վերջինի պահանջները պարտադիր են միայն մեկ՝ հայկական կողմի կատարման համար։

Արցախի Հանրապետության բնակիչները այսօր գտնվում են թուրք-ադրբեջանական եղեռնագործների ուղիղ նշանառության տակ, իսկ 2020 թվականի հարձակումը մինչ օրս չի ստացել քաղաքակիրթ գնահատական, օգտվելով անպատժելիության մթնոլորտից: Թուրքիան փաստացի ապացուցեց, որ 21-րդ դարի սկզբին էլ կարող է առանց վարանելու կիրառել ցեղասպանության ինչպես բռնի, այնպես էլ հասարակական-տնտեսական եղանակները, մնալով անպատիժ: Ադրբեջանի հետ միասին նրանք ապացուցում են, որ եվրոպական քաղաքակրթությունն ու գերտերությունները, ի դեմս Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների, չեն դիմակայում անտրոպոցիդի այն շարունակականությանը, որ 150 տարիներ նրանք իրականացնում են Մերձավոր Արևելքի բնիկների դեմ: Թուրքիա-Ադրբեջան ռազմական դաշինքը այսօր կրկին անպատիժ է մնում։ Ավելին, 2020 թվականի հարձակումից հետո այդ երկրները ավելի են ամրագրել իրենց դաշնակցային կապերը։

2021 թ. հոկտեմբերի 9-ին` կեսօրին, Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում մահացու վիրավորում է ստացել 1966 թ. ծնված քաղաքացիական անձ Արամ Տեփնունցը, այն ժամանակ, երբ նրա կողքին գտնվում էր խաղաղապահ զինվորը: Հարձակվողին չի զսպել խաղաղապահի ներկայությունը, նա իրեն պարտավորված չէր համարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, չէր զգուշանում հետագա պատժից ու մտահոգված էր միայն Արցախում վախի ու բռնության մթնոլորտ հաստատելով:
Դաշնակիցներից մեկը՝ Ադրբեջանը, իր տարածքում է տեղավորել օտարերկրյա զինված ուժեր, որոնք այսօր էլ դիպուկահար են ուղարկում ընդդեմ արցախցու: Այդ երկիրը Թուրքիայի կառավարմամբ միջազգայնացնում է ինքնորոշման և հայերի կենսական կարիքների հետ առնչվող բախումն ու շարունակում է հաջողություններ գրանցել` խաղալով միջազգային խոշոր ուժերի դիմակայության տիրույթներում:

Ադրբեջանի ու դրա տիրոջ` Թուրքիայի հիմնական զենքը ուժային քաղաքականությունն է, որով հաստատված փաստացի իրավիճակը դառնում է ծուղակային ելակետ թե տուժող ժողովրդի, թե միջազգային հանրության համար:

Արցախի փրկված բեկորի հայությունը, այնտեղ ապաստան գտած գաղթականության հետ միասին, այսօր ցեղասպանության հերթական հարվածի տակ է: Խաղաղապահի առկայության քողի ներքո կազմաքանդում են Արցախի պաշտպանական բանակը, այն կենսապես շահագրգռված և անհրաժեշտ ուժը, որն իր ձևավորման պահից մշտապես կասեցրել ու հետ է շպրտել եղեռնագործ Ադրբեջանին: Այդ բանակն է, որը անքակտելի պարտականություն ունի Արցախի հայության նկատմամբ ու 2020-ի սեպտեմբերի 27-ից փրկեց հասարակությանը մինչև ատամները զինված, ահաբեկչական, խաղաղ բնակչության դեմ համապարփակ պատերազմ վարող թրքա-ադրբեջանական ոսոխից:

Այսօր Արցախի բնակիչը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի թիրախում, և ամեն մի հայ այսօր ցեղասպանի թիրախ է: Խաղաղապահները դեռևս բացարձակ երաշխիք չեն արցախահայության կյանքի ու անվտանգության համար, ցեղասպանի հոգեբանությամբ ներծծված Ադրբեջանի զինուժի համար նրանց ներկայությունը արգելք, հանդարտվելու հրամայական կամ պատժի անխուսափելիություն չի նշանակում:
Ուստի ցեղասպանության կանխարգելման պահանջով դիմում ենք միջազգային կառույցներին` ՄԱԿ-ին, ԵՄ-ին, ԵԱՀԿ-ին, ԵԽԽՎ-ին, ինչպեսև գերտերությունների` ԱՄՆ –ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի, Իտալիայի իշխանություններին`

Պահանջում ենք Արցախի ու արցախցու կյանքի ապահով երաշխիքներ, այդ թվում միջազգային ուժերի ներկայություն և անվտանգության միջազգային մեխանիզմների ներդրում։
Պահանջում ենք Ռուսաստանի Դաշնությունից հստակեցնել խաղաղապահի իր առաքելության իրականացման մոտեցումները, ձևակերպել բնակչության հանդեպ ստանձնած նրա պարտականությունները, իրապես ապահովել Արցախի ու արցախցու կյանքի անվտանգությունը և ապահովել քաղաքական, տնտեսական թե իրավական բնույթի պատիժը բոլոր թշնամական գործողությունների համար։
Անհապաղ հեռացնել ցեղասպան Թուրքիային Արցախի ռազմակալված տարածքներում տեղադրված «մշտադիտարկման» կայանից, ինչպես և մեր ազգային խնդիրների հետ առնչվող բոլոր բանակցություններից:
Պատժել Մինսկի Խմբի բանակցային գործընթացը, այնուհետև 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարորւթյունը խաթարած հակամարդ Ադրբեջանին ու դրա հովանավոր Թուրքիային: Բացառել Թուրքիայի մասնակցությունը Մինսկի Խմբի աշխատանքներին, որը ամեն կերպ կազմաքանդում ու ոտնահարում է Մինսկի Խմբի հակասությունների կարգավորման սկզբունքները: Թուրքիան դրսևորում է մարդու և ժողովրդների իրավունքները արհամարհող և աշխարհին վտանգավոր մի նախադեպ` հակասություններն ու խնդիրները լուծել ուժի ու բռնության դիրքերից:
Վերականգնել մինչև 2020 թ. սեպտեմբերի 27-ը առկա փաստացի իրավիճակն ու վերսկսել խաղաղ բանակցությունները Մինսկի Խմբի շրջանակում:
Արցախի բնակիչներին անհրաժեշտ է զինել նրանց ինքնապաշտպանությունը ապահովելու համար։ Խաղաղապահի սահմանափակ հնարավորությունները թելադրում են նրա համագործակցությունը զինապարտ ու ռազմապես վարժված բնակչության հետ։ Պատմական իսկություն է այն ծայրագույն վտանգը, որը սպառնում է տեղաբնիկներին խաղաղապահների «ուշանալու» կամ արագ ու անսպասելի հեռանալու դեպքում։ Նման պարագաներում Սումգայիթի, Բաքվի ու Կիրովաբադի հայությանը հանձնվեց ցեղասպանի քմահաճույքին, կամ էլ այսօր՝ խաղաղապահի ներկայությամբ, ցեղասպան հակառակորդը սպանում է խաղաղ աշխատավորին:
Եթե ոչ, ապա վերոհիշյալ միջազգային կառույցներն ու գերտերությունների իշխանությունները ուղիղ մասնակից են դառնում Արցախի հայության ցեղասպանության շարունակականությանը, նաև Մերձավոր Արևելքի բնիկների դեմ ուղղված եղեռնագործության, այնպես, ինչպես դա տեղի է ունեցել հարյուր տարի առաջ՝ 1915-1923 թվականներին:
Պահանջում ենք հայկական իշխանություններից`

կասեցնել 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված ցանկացած բանակցություն։ Բավ է, որ հայկական կողմը միակողմանի կատարի իր պարտականությունները, երբ ադրբեջանական կողմը լրբորեն իր «իրավունքներն» է ճոճում: Հայկական իշխանությունները պետք է ամեն տեսակ` քաղաքական, տնտեսական հնարավոր քայլերը ձեռնարկեն անպատասխան չթողնելու համար ցեղասպանի ցանկացած քայլ, անհապաղ ձեռնարկել պատժամիջոցների իրականացում:
Արցախի ու արցախցու կյանքի անվտանգության համար պահանջել ԵԱՀԿ-ից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից միջազգային ուժերի ներկայություն և անվտանգության միջազգային մեխանիզմների ներդրում ցեղասպանության շարունակականությունը կասեցնելու համար:
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար
«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ

«Հանուն Հադրութի» ՀԿ

«Ադրբեջանական ԽՍՀ-ից հայերի միավորում» ՀԿ

«Կռունկ»արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ
«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ

«Շուշի» բռնի տեղահանված հայ ազգաբնակչության ՀԿ

«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan