Արցախի պաշտպանության բանակում խորհրդակցություն են արել
Արցախի ՊԲ շտաբի նիստերի դահլիճում ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի ղեկավարությամբ փետրվարի 22-ին տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որի ժամանակքննարկվել են համաբանակային կարեւորության մի շարք հարցեր: Մասնավորապես, հատուկ շեշտվել է ուսումնական փուլի առաջին շաբաթվա ընթացքում զորամասերում եւ ստորաբաժանումներում տարվա պատրաստության պլանով անցկացված գործընթացների համալիրը, անդրադարձ է կատարվել զորքերում իրականացված մարտավարաշարային պարապմունքների կազմակերպման եւ դրանց արդյունքում արձանագրված ձեռքբերումներին ու թերացումներին, զինվորական կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումներին: Խորհրդակցության ավարտին բանակի հրամանատարը ներկաների ուշադրությունն է հրավիրել տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների անթերի իրականացման վրա եւ դրանց վերաբերյալ տվել համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:
