Արցախի ՊՆ-ն ցուցադրել է ադրբեջանական դիվերսիոն խմբի` մարտադաշտում թողած զինատեսակները (լուսանկարներ)
Արցախի ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական դիվերսիոն խմբի` մարտադաշտում թողած զինատեսակները. այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հիշեցվում է, որ անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստնաշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, և կորուստներ պատճառելով, ետ շպրտել իրենց ելման դիրքերը:
Նահանջող հակառակորդը գործողությունների վայրում է թողել հատուկ նշանակության գործողության համար նախատեսված մի շարք միջոցներ:
