Արցախի փողոցում բախվել են «Նիսսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ
Նոյեմբերի 4-ին, ժամը 09.00-ին, Երևանի Արցախի փողոցում իրար են բախվել «Նիսսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
