Արցախից եկել էր հերոսի ընտանիքը՝ տիկին Էլլադան զավակների հետ
Երևանի թիվ 18 գրադարանում հուզումնառատ էր։ Պատանեկության ստեղծագործական կենտրոնի ռազմահայրենասիրական և հայրենաճանաչության ոլորտի հերթական բաց դասն էր Երևանի թիվ 18 գրադարանում։ Արցախից եկել էր հերոսի ընտանիքը՝ տիկին Էլլադան զավակների հետ, Հոռոմից նույն օրը 26. 04. 2016 թ. զոհված սպա Տիգրան Պողոսյանի մայրը՝ Սիլվա Մանասյանը, ֆիլմի հեղինակն ու բեմադրիչը՝ Հռիփսիմե Բասենցյանը, Երևանի թիվ 50 դպոցի սաները իրենց փոխտնօրեն՝ տիկին Անժելայի հետ, հյուրեր, Վերադարձ արմատներին և Տիկնիկների մոլորակ նախագծերի հեղինակ՝ տիկին Ալավերդյանը։ Ֆիլմի դիտումից հետո եղավ քննարկում, միջավայրը շատ հուզմունքով և ջերմությամբ էր լի, կարծում եմ ներկաներն իրենց հետ տարան Արամ Առուշանյան տեսակին, ով ունի անցած մեծ ճանապարհ, որը նվիրել է հայրենիքի բարգավաճմանն ու պաշտպանմանը։ Այնուհետև հյուրընկալ 18 գրադարանից հերոսների ընտանիքները հնուրընկալվեցին հրաշագործ տիկին Ալավերդյանին, ով Արամ Առուշանյանի զավակներին ծանոթացրեց իր ստեղծած հրաշալիքների հետ՝ տարազներ, տիկնիկներ, և սիրով հրավիրեց Երևանում եղած ժամանակ այցելեն իր դասերին։
Ունեցանք ապրված օր...


ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
