Արցախի ոստիկանությունում սեպտեմբերի 8-ի ընտրություններին ընդառաջ ստեղծվել է օպերատիվ շտաբ
ԱՀ ոստիկանությունից տեղենացնում են, որ ԱՀ ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ.
«2019 թ. սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը, ընտրություններում պատշաճ կարգ ու կանոն, ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումն ընտրական հանձնաժողովներում ապահովելու և ընտրական հանձնաժողովին աջակցելու նպատակով ԱՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ»: