Արցախում 10 օր առաջ վիրավորված զինծառայողներից մեկն է մնացել Վերակենդանացման բաժանմունքում
Արցախում սեպտեմբերի 25-ին հակառակորդի հրետակոծության հետեւանքով վիրավորված զինծառայողներից 7-ի վիճակն էլ կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Միայն մեկն է այս պահին Վերակենդանացման բաժանմունքում, սակայն նրա վիճակն էլ է կայուն, այսօր կտեղափոխվի հիվանդասենյակ»,- ասաց Արամ Ասատուրյանը՝ նշելով, որ սեպտեմբերի 25-ին վիրավորված մյուս 9 զինծառայողները բուժումը շարունակում են Ստեփանակերտի եւ Մարտակերտի հոսպիտալներում:
Հիշեցնենք, որ Երեւան էին տեղափոխվել այն զինծառայողները, որոնց վիճակը կայուն ծանր էր:
Մանրամասները՝news.am-ում
