Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Օկուպացված Արցախի Ակնայի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել տրակտոր վարելիս ցանքի աշխատանքների ընթացքում։ 1982թ. ծնված Մամեդովը վիրավորվել է հակատանկային ականի պայթյունից:
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
