Վերը նշվածի տակ ակնհայտ ականները տեսնելով՝ միանգամից կտրուկ արձագանքեց առաջին հայացքից Նիկոլի թելը թելող ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, մասնավորապես փաստելով․ «Արցախը հազարամյակներ շարունակ եղել է հայկական ու մնալու է հայկական, և արցախահայությունն ունի բավարար կամք ու ռազմավարական համբերություն այդ պայքարը շարունակելու: Անկախ որևէ մեկի կամքից ու կարծիքից, վստահ եմ, արցախահայությունը շարունակելու է իր արդար պայքարը հանուն Արցախի անկախության միջազգային ճանաչման և Հայրենիքի պաշտպանության»։
Վերը նշվածը փաստում է, որ Արայիկ Հարությունյանը, հավանաբար ՌԴ-ի աջակցությամբ, կանխեց Նիկոլ Փաշինյանի մտահղացմամբ՝ ԱՀ ԱԽՔ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ձեռամբ պլանավորվող, ինչպես ավելի ուշ նշել է ԱՀ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ <<հեղաշրջումը>>։ Որի հետեւանքներն արդեն իսկ ենթադրելի էին՝ ՀՀ-ն դուրս է գալիս ԵԱՏՄ-ից, Արցախում ՌԴ խաղաղապահ զորքերին գալիս են փոխարինելու ՆԱՏՕ-ի զորքերը։ Այլ խոսքով, փորձ էր արվում հենց Արցախից սկիզբ դնել արեւմտյան ծրագրերի իրականացումը։ Ինչը, փաստացի կանխվեց ԱՀ նախագահի, կամ գուցե ՌԴ համապատասխան կառույցների կողմից։
Հիմա հարց, որքանո՞վ է ԱՀ պատգամավորի մատնանշած՝ Սամվել Բաբայանի ձեռամբ նախատեսվող հեղաշրջման սցենարը իրատեսական, եթե այն իսկապես գոյություն ուներ:
Փորձենք մի փոքր հետ գնալով համադրել իրողությունները։
1․Բոլորովին վերջերս Սամվել Բաբայանը, ում հակառուսական տրամադրվածությունը եւ արեւմտյան ուժերի հանդեպ անթաքույց «սերը» որեւէ մեկի համար գաղտնիք չէ, մեկնել էր Արցախ։ Այստեղ վերջինս փորձել էր իր արեւմտյան դիրքորոշումները հրամցնել, դրան ծառայեցրեց նաեւ ԱՀ ԱԺ-ում արցախցիների հետ ընդլայնված նիստը՝ արցախցիների խնդիրներով մտահոգ լինելու «մասկիրովկայի» տակ։ Սակայն, ինչպես արցախցիներն են փաստում, վերջինիս մոտ ոչինչ չի հաջողվել։
Ինչից հետո, հավանաբար, եկել է Երեւան եւ տեղեկացրել Նիկոլին, որ հենց Նիկոլը պետք է բացահայտ խոսի, թե ինչ է ծրագրել արցախցիների համար։ Ու Բաբայանի պլանը, պետք է, որ աշխատեր, եթե ԱՀ նախագահը շատ արագ չկանխեր իր կտրուկ եւ պահանջատեր հայտարարությամբ։
2․ Ինչպես նշեցինք, Բաբայանը չի թաքցնում իր սերը արեւմտյան ուժերի հանդեպ, եւ բոլորովին պատահական չէր, որ նախօերին հարցազրույցներից մեկում անդրադառնալով Արցախի ապագային Բաբայանը տվել է հստակ արեւմտյան ուժերի ծրագրերի մեջ տեղավորվող պատասխան․ «Արցախի հարցի իրավական լուծումը ՄԱԿ-ի միջազգային մանդատի հաստատումն է ԼՂ-ի տարածքում»։ Սրանով փաստելով ներկա իշխանությունների արեւմտամետ ծրագրերի իրագործման սահուն քայլերը։ Հատկանշական է, որ Բաբայանը նման հայտարություններ է անում հունվարի 10-13 Բրյուսելում նախատեսվող Ռուաստան-Արեւմուտք բազմաշերտ բանակցություններին ընդառաջ։
Հավանաբար, Արայիկ Հարությունը մի քայլ առաջ է տեղեկացել Փաշինյան-Բաբայան, ինչպես արցախցի պատգամավորն է նշել նարնջագույն հեղաշրջման մասին եւ գոնե այս անգամ, գոնե հայտարարության մակարդակով՝ կանխել Արցախի գլխին կախվող դամոկլյան սրի նման վտանգը։
Հատկանշական է նաեւ, որ ԱՀ նախագահի հայտարարությունից հետո, նրա թիմակիցներից ոմանք փորձեցին սրբագրել իրենց ղեկավարի խոսքը եւ նշել, որ արցախցիների վերքի վրա փորձում են դիվիդենտներ շահել հայաստանյան ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները, իսկ նախագահի հայտարարությունը, ԱՀ պատգամավոր Արամ Հարությունյանի խոսքերով․«Պետք է դիտարկել զուտ դիրքորոշման ճշգրտման տեսանկյունից»։
Ենթադրվում է, որ Արայիկ Հարությունյանի թիմում եւս լուսաբացները խաղաղ չեն եւ, ըստ էության կան առանձին արեւմտամետ անհատներ, պատգամավորներ, ովքեր ամենեւին էլ դեմ չեն փաշինյանական ծրագրի իրագործմանը Արցախումը։
Պատգամավորի խոսքից հետեւում է, որ Արայիկ Հարությունյանը, հասկանալով, որ Նիկոլը ամեն դեպքում փորձելու է իրականություն դարձնել իր ծրագիրը՝ սկսել է հենվել ՀՀ որոշ ընդդիմադիր ուժերի վրա։ Թե ովքեր են դրանք, չի նշվում, սակայն դրանով հանդերձ պարզ է դառնում, որ այսուհետ Նիկոլը գրեթե ամբողջությամբ դուրս է մղվում Արցախից: