1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արցախում լայնածավալ պատերազմի մասին է ակնարկում Ռուսաստանը

Հայաստանի համար վտանգավոր կոնսենսուսի ուրվականը

ՌԴ Զու գլխավոր շտաբի պետ Գերասիմովը հայտարարել է, որ Արեւմուտք-Ռուսաստան հակադրությունը կարող է թեժացնել հետխորհրդային տարածքի չկարգավորված հակամարտությունները: Գերասիմովի խոսքը փաստացի շանտաժ է կամ սպառնալիք՝ որ եթե Արեւմուտքը շարունակի ՌԴ հանդեպ կիրառվող մեկուսացման քաղաքականությունը, Ռուսաստանը կթեժացնի հետխորհրդային հակամարտությունները:

Հետաքրքիրն այն է, որ այդ հակամարտությունները փաստացի դասավորված են Արեւմուտք-Ռուսաստան պայմանական սահմանին, արեւելաեվրոպական կորի երկայնքով՝ Մերձդնեստր-Մոլդովա, Վրաստան, Արցախ: Ռուսաստանի համար դրանց թեժացումը շահեկան հեռանկար է: Բանն այն է, որ այդ միջոցով Մոսկվան կընդլայնի իր սահմանները:

Ներկայում այդ սառեցված հակամարտությունների գոտիները հանդիսանում են Արեւմուտք-Ռուսաստան այսպես ասած խաղաղ մրցակցության գոտիներ: Այդ մրցակցության ելքը չի հարուցում կասկած՝ Ռուսաստանը չունի որեւէ տեղ խաղաղ մրցակցություն հաղթելու հնարավորություն, ռեսուրս: Ժամանակը Ռուսաստանի օգտին չէ, քանի որ այդ պետությունը չի արդիականանում: Մեկուսացման քաղաքականությունն արագացնում է Ռուսաստանի ու ժամանակի կոնֆլիկտը, ավելի է սրում այն:

Ժամանակի ընթացքում դա նշանակում է երկու բան՝ Ռուսաստանը ստիպված է լինելու կամ թողնել հետխորհրդային հակամարտությունների տարածքներն ու հետ քաշվել, կամ համակերպվելու է օժանդակ, ոչ թե որոշիչ կամ ճակատագրական գործոնի դերին, ինչը կարող է նշանակել հակամարտությունների կարգավորման հնարավորություն:

Միաժամանակ աներկբա է, որ ՌԴ ներկայիս իշխանությունը, առնվազն առայժմ, չունի այդ երկու տարբերակներից որեւէ մեկի հետ համակերպվելու մտադրություն: Այդ պարագայում միակ ռեսուրսը մնում է զենքը, սպառազինությունը, քան դեռ գոնե այդ ռեսուրսը կա: Բանն այն է, որ հետխորհրդային հակամարտությունների գոտիներում Ռուսաստանի ռազմա-քաղաքական ներկայացվածությունը էապես գերազանցում է Արեւմուտքին: Հետեւաբար հակամարտությունների թեժացման հասնելու պարագայում Ռուսաստանն արագորեն կարող է յուրացնել հակամարտությունների տարածքները՝ բնականաբար որոշակի ռադիուսով, այդպիսով ընդլայնելով իր սահմանը: Մեծ հաշվով դա էլ կնշանակի հակամարտությունների կարգավորում, բայց արդեն դրանց ռուսաֆիկացման տեսքով: Այսինքն, կպարտվեն հակամարտությունների երկու անմիջական կողմերը, եւ հաղթողը կլինի միայն Ռուսաստանը:

Այդ հեռանկարն է նաեւ Արցախի հարցում: Թերեւս դա է նաեւ պատճառը, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն շտապում սկսել Հայաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմ, քանի որ այդ պատերազմում պարտվելու են թե իրենք, թե Հայաստանը, եւ հաղթելու է բացառապես Մոսկվան: Ներկայում ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության ջանքերով Մոսկվան փորձում է Անկարային ու Բաքվին ներկայացնել այսպես ասած եռյակի հավաքական հաղթանակի տարբերակներ: Լայնամասշտաբ պատերազմի մեկնարկը զգալիորեն կախված է այն բանից, թե երբ կհաջողվի համոզել Բաքվին ու Անկարային: Ընդ որում, դրա հավանականությունը փոքր չէ:

Այդ համատեքստում հաջորդ թիրախը լինելու է Վրաստանը: Ընդ որում, նաեւ հարաբերական է հաջորդ-նախորդ հերթականությունը: Խնդիրը փաթեթային է եւ դժվար է ասել, թե տարածաշրջանային պատերազմի ռուսական փաթեթում որերորդն է Վրաստանի հերթը: Իսկ որ Վրաստանը հերթի մեջ է, վկայում է հենց Գերասիմովի խոսքը: Հետխորհրդային չկարգավորված հակամարտությունները թվարկելիս, նա տալիս է նաեւ Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անունը:

Իսկ դա ուշագրավ է: Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, իսկ բոլորովին վերջերս ինտեգրացիոն համաձայնագրեր կնքել նրանց հետ, որոնք ենթադրում են գրեթե միասնական պետություն: ՌԴ այդ քայլերը ենթադրում են, որ Ռուսաստանի համար Աբխազիայի եւ Օսիայի հակամարտություն, որպես այդպիսին, այլեւս չկա: Որովհետեւ եթե հակամարտություն կա, ապա ինչպե՞ս է Մոսկվան ճանաչում նրանց անկախությունը եւ նույնիսկ միջպետական պայմանագիր կնքում նրանց հետ:


Հետեւաբար, Գերասիմովի հայտարարությունը քաղաքական ակնարկ է, որ Մոսկվան Աբխազիան ու Հարավային Օսիան դիտարկում է որպես Վրաստանի հանդեպ ագրեսիայի խողովակներ եւ Կրեմլի համար դա օրակարգային հարց է:

Ի վերջո, տրամաբանական է, որ Ռուսաստանը Կովկասում իր ազդեցության հարցը կամ կլուծի Արցախ-Վրաստան փաթեթով, կամ չի լուծի ընդհանրապես եւ ժամանակի ընթացքում ստիպված կլինի զիջել Կովկասը:

Արեւմուտքի վերաբերմունքն այդ խնդիրներին այդքան էլ հստակ չէ: Մի կողմից անցանկալի է Ռուսաստանին տալ պատերազմի միջոցով նոր տարածքներ վերցնելու հնարավորություն, մյուս կողմից չի բացառվում, որ պատերազմն Արեւմուտքում կարող է դիտարկվել հետխորհրդային տարածքներում Ռուսաստանի վերջին խաղաքարտի մարման հնարավորություն:

Կա բավական վտանգավոր տարբերակի հավանականություն, երբ Արեւմուտքը կարող է պարզապես հրաժարվել հետխորհրդային հակամարտությունների տարածքների համար մրցակցությունից, դրանք դիտարկել ՌԴ ներքին տարածք եւ նախընտրել, որ այդ տարածքները պատերազմի միջոցով վերածվեն քաոտիկ միջավայրի, դառնալով յուրօրինակ բուֆեր:

Հայաստանի համար դա կլինի երեւի թե ամենավտանգավոր տարբերակը: Ընդ որում, ոչ միայն Հայաստանի, այլեւ Վրաստանի համար: Այդ իմաստով շատ բան կախված է նրանից, թե հնարավոր մարտահրավերների հանդեպ իրենց ինչպես կպահեն Հայաստանի ու Վրաստանի հասարակությունները:

Վրաստանի հասարակությունը համարժեք է զգալիորեն: Օրինակ, վերջերս իրականացված հարցման տվյալով երկրի բնակչության 86 տոկոսը կողմնակից է եվրատլանտյան ինտեգրացիային: Միաժամանակ, Վրաստանում բավական ազդեցիկ է այդ ինտեգրացիայի ջատագով, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած ընդդիմությունը:

Հայաստանում պատկերն այլ է եւ զգալիորեն անմխիթար: Հայաստանում չկան քաղաքական հակակշիռներ, ինչը պետությունը «գրավիչ» է դարձնում աշխարհաքաղաքական «բուֆերի» վերածելու համար՝ թեկուզ ժամանակավոր «բուֆերի», ինչը պետության արտաքին կողմնորոշումների հարցում քաղաքական «միատարության» պատճառով կարող է դառնալ Ռուսաստան-Արեւմուտք կոնսենսուսի հետեւանք:

lragir.am

 

 

Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan