Արցախում մահացած 19-ամյա Դավիթին հուղարկավորել են զինվորական կարգով
Արցախում երկու օր առաջ հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Դավիթ Տերտերյանին ասյօր՝ փետրվարի 20-ին հուղարկավորել են զինվորական կարգով:
Դավիթի հորեղբայրըNEWS.am-ին ասաց, որ Դավիթին հողին են հանձնել Շահումյանի գերեզմանատանը: Հուղարկավորությանը ներկա են եղել հարազատներ, ընկերներ, զինվորականներ:
