Արցախում պահեստազորայինների մասնակցությամբ հավաքներ են եղել
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարության կողմից կարեւորվում է ոչ միայն զինծառայողների, այլեւ հանրապետության զինկոմիսարիատներում հաշվառված պահեստազորային անձնակազմի մասնագիտական պատրաստության կատարելագործումը: Այդ նպատակով փետրվարի 22-ից 28-ը բանակի հակաօդային պաշտպանության բրիգադներից մեկի հենքի վրա անց են կացվել ուսումնավարժական հավաքներ, որում ընդգրկվել են պահեստազորի շարքային կազմի ներկայացուցիչները:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե շուրջ մեկ շաբաթ տեւած հավաքների վերջում տեսական ու գործնական պարապմունքներին հաջորդեց ստուգարքների հանձնումը, որի ընթացքում պահեստազորայինները հնարավորություն ստացան կիրառելու իրենց մասնագիտական ունակությունները:
