Արցախում վիրավորված երեխային վիրահատել են արտաքին ֆիքսացիայի ապարատ տեղադրելու համար
Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի «Արեւիկ» ԲԿ-ում գտնվող 2 վիրավոր երեխաների վիճակը կայուն ծանր է մնում։ Նրանցից Գրիգորյան Գեւորգի վիրակապումն ամեն անգամ ընդհանուր անեսթեզիա տակ է անցնում։ Մյուս վիրավոր երեխան արտաքին ֆիքսացիայի ապարատ տեղադրելու նպատակով վիրահատվում է։ Այս մասին «Արցախ» TV-ի եթերում ասել է ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթանեսյանը։
