Արցախում վիրավորված զինծառայողներից 4-ի վիճակը ծանր է. նրանք Վերակենդանացման բաժանմունքում են
ԼՂՀ-ում նախօրեին հակառակորդի հրետակոծության հետեւանքով վիրավորված զինծառայողներից 4-ի վիճակը ծանր է, նրանք գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Նա հայտնեց, որ իրենց մոտ տեղափոխվել են Սաֆար Արսենի Սաֆարյանը, Արկադի Արմենի Մուրադյանը, Խաչատուր Հայրիկի Պապիկյանը, Արման Արմենակի Ստեփանյանը:
Նշենք, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քիչ առաջ այցելել է հոսպիտալ:
մանրամասն՝ այստեղ:
