Արցախում զոհված 20-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր, տան միակ որդին
Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված դիրքերում մեկում այս գիշեր զոհված Խաչատուր Հարությունյանը Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղից էր, տան ավագ զավակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Լուսաղբյուրի գյուղապետ Սամսոն Բարսեղյանը:
Խաչատուր Հարությունյանը սոցիալապես անապահով ընտանիքից էր, ծնողները չէին աշխատում, զբաղվում էին հողագործությամբ:
«Իրենից փոքր քույր ունի, դպրոցական է»,- ասաց գյուղապետը:
Խաչատուր Հարությունյանին մի քանի օր առաջ հեռուստատեսությամբ ցույց էին տվել: Ծնողներն ուրախացել էին՝ իրենց որդու ծառայությունից հրամանատարական կազմը գոհ է:
մանրամասն՝news.am-ում
