Արցախը դարձավ 24 տարեկան
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանի ընթացքում` ժողովրդական պատգամավորների կողմից ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ հռչակագիրը..
Այս տարիների ընթացքում ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ համայն աշխարհին ապացուցեց,որ կարող է տնօրինել իր սեփական "կյանքը",քանի որ ՀԱՂԹԵԼ է իրեն պարտարդված պատերազմում...Հաղթել է իրենից մի քանի անգամ ՀԶՈՐ Ադրբեջանին և նրա դաշնակիցներին...Հաղթել է և ապացուցել,որ հազար գլուխ ավելի ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ և ԱԶԱՏ երկիր է,քան Ալիևների սուլթանության վերածված Ադրբեջան ապրանքանիշով կազմավորումը...Արցախն իր անկախությունը ՁԵՌՔ է բերել անցնելով ԴԺՎԱՐԻՆ ճանապարհ...Հենց սա էլ մի քանի անգամ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ է համայն հայության համար այս ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ արժեքը և նույնքան ԴԺԲԱԽՏԱՑՆՈՒՄ Արցախի թշնամիներին,որոնք ԱՄԵՆ օր բարբաջելով նոր պատերազմի մասին չեն համարձակվում այն վերսկսել՝հիանալի հիշելով դրանց հետևանքները սեփական կաշվի վրա...
Շնորհավորում եմ ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ՝ Արցախի Անկախության օրվա կապակցությամբ...
