Արցախը պատրաստվում է ղարաբաղյան շարժման 30-ամյակին. Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել
Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողով ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու մասին: Հանձնաժողովի նախագահն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
