1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արցախյան հարցը ՌԴ-Ադրբեջան-Արցախ հարթություն անցավ. Հայաստանի` խաղից դուրս մնաց

Ադր­բե­ջա­նում լռված-մնա­ցած ռու­սա­կան հու­մա­նի­տար օգ­նութ­յան բեռ­նա­տա­րը նախօրեին վեր­ջա­պես Ակ­նա­յի հատ­վա­ծում հա­տեց Ար­ցա­խի սահ­մանն ու քիչ անց հա­սավ Ս­տե­փա­նա­կերտ: Ա­պա Աս­կե­րա­նի քա­ղա­քա­պետ Հայկ Շա­միր­յա­նը հաս­տա­տե­լով լու­րը, նաեւ տե­ղե­կաց­րեց, որ թեեւ «Տանկ» հու­շա­կո­թո­ղի մոտ հա­վաք­ված ար­ցախ­ցի­նե­րի ոչ մեծ խում­բը սկզբում ընդվ­զում էր, բայց հե­տո, թե­րեւս ար­ցախ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի «բա­ցատ­րա­կան աշ­խա­տան­քի» արդ­յուն­քում հա­մա­ձայ­նութ­յան են ե­կել՝ բա­ցե­լով ճա­նա­պար­հը:

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԼՈՒԾՈՒՄ

Ի­հար­կե, սա դեռ չի նշա­նա­կում, որ Ակ­նա­յի ճա­նա­պար­հը լիո­վին բաց է, այ­սինքն, ի­րա­վա­սու ցան­կա­ցած բեռ­նա­տար կա­րող է այն հա­տել: Ըստ այդմ, նաեւ դեռ վաղ է ա­սել, որ կհա­ջոր­դի նույն սկզբուն­քով Լա­չի­նի մի­ջանց­քի վե­րա­գոր­ծար­կու­մը: Սա­կայն փաս­տը, որ ա­ռա­ջին բեռ­նա­տա­րը հա­տեց սահ­մա­նը, ար­դեն իսկ ո­րո­շա­կի եզ­րա­հան­գում­նե­րի տե­ղիք տա­լիս է:

­Մինչ այդ, նկա­տենք, որ այդ­պես էլ հստակ բա­ցատ­րություն չի հնչում, թե որն է Ակ­նա­յի ճա­նա­պար­հը փակ պա­հե­լու ի­մաս­տը: Տե­սա­կե­տը, թե դա ա­զե­րի­նե­րին «ոտ­քի տեղ կտա», եւ նրանք աս­տի­ճա­նա­բար կներ­խու­ժեն Ար­ցախ, քննա­դա­տութ­յան չի դի­մա­նում: Այն պարզ պատ­ճա­ռով, որ ներ­կա­յիս ու­ժա­յին հա­րա­բե­րութ­յան պա­րա­գա­յում ա­զե­րի­ներն ա­ռանց ար­ցախ­ցի­նե­րի պի­կետ­նե­րին նա­յե­լու էլ կա­րող են ոչ թե միայն Ակ­նա­յի ճա­նա­պար­հով, այլ ցան­կա­ցած հատ­վա­ծից, այդ թվում՝ Լա­չի­նի մի­ջանց­քից մտնել Ար­ցախ: Հա­մե­նայն­դեպս, խան­գա­րո­ղը ար­ցախ­յան էա­պես թու­լա­ցած բա­նա­կը, ա­ռա­վել եւս՝ Նի­կո­լը չի լի­նի: Եվ որ չեն մտնում, բո­լորն են հաս­կա­նում, որ կա մեկ ար­գե­լա­կող գոր­ծոն՝ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը, ա­վե­լի կոնկ­րետ՝ Ար­ցա­խում ՌԴ–ի ռազ­մա­կան ներ­կա­յութ­յան փաս­տը: Այդ նույն խա­ղա­ղա­պահ­նե­րը, ե­թե լիար­ժեք գոր­ծարկ­վի, կանգ­նե­լու են ինչ­պես Լա­չի­նի, այն­պես էլ Ակ­նա­յի հատ­վա­ծում: Իսկ ե­թե հան­կարծ չկանգ­նեն, ա­պա տար­բե­րութ­յուն չկա, կրկնենք, ինչ­պես Լա­չի­նից, այն­պես էլ՝ Ակ­նա­յից եւ ցան­կա­ցած այլ ուղ­ղութ­յու­նից ա­զե­րի­նե­րը կմտնեն Ար­ցախ:

Այս ի­րա­վի­ճա­կում, մեկ այլ հարց կա. իսկ Բաք­վին ի­րա­կա­նում պե՞տք էր, որ Ակ­նա­յի ճա­նա­պար­հը գոր­ծարկ­վեր եւ, ինչ­պես ի­րենք են խոս­տա­ցել, զու­գա­հեռ վե­րա­գոր­ծարկ­վի նաեւ Լա­չի­նի մի­ջանց­քը. դա նրանց ի՞նչ է տա­լու: Մեծ հաշ­վով, դա Բաք­վի հա­մար ան­ցան­կա­լի սցե­նար­նե­րից է: Տե­ւա­կան ժա­մա­նակ Լա­չի­նի մի­ջանց­քը փակ պա­հե­լը Բաք­վի հա­մար ու­ներ մեկ էա­կան ի­մաստ. հաս­նել սո­վի մի­ջո­ցով Ար­ցա­խի հա­յա­թափ­մա­նը, որն էլ նույ­նիսկ մե­խա­նի­կո­րեն կտա­ներ խա­ղա­ղա­պահ­նե­րի դուրս բե­րե­լուն: Բայց երբ սկսի աշ­խա­տել Ակ­նա­յի ու­ղին, ի­րենք էլ, ել­նե­լով պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նից, վե­րա­բա­ցեն Լա­չի­նը, ա­պա խա­ղա­ղա­պահ­նե­րին հե­ռաց­նե­լու այդ ամ­բողջ ծրա­գի­րը ջուրն է լցվում: Կարճ ա­սած, դեռ վաղ է ա­սել, որ ռու­սա­կան այս մեկ ավ­տո­մե­քե­նա­յի մուտ­քից հե­տո ան­գամ Բա­քուն կգնա ճա­նա­պարհ­նե­րի գոր­ծարկ­ման մոս­կով­յան սցե­նա­րին, թեեւ կրկնենք, այս մեկ դեպ­քը եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րի տե­ղիք տա­լիս է:

Այս­պես, Բա­քուն եր­կու օր շա­րու­նակ ցույց էր տա­լիս, որ ան­գամ այս մե­քե­նան չի պատ­րաստ­վում թող­նել, թե­րեւս նա­խա­դեպ չստեղ­ծե­լու հա­մար: Փո­խա­րե­նը բո­լոր ջան­քե­րով ցույց էր տա­լիս, որ պատ­րաստ­վում է գնալ ամ­բող­ջա­կան խնդրի ու­ժա­յին լուծ­ման: Բայց ա­հա, թե­րեւս այս ըն­թաց­քում շա­րու­նակ­վող կու­լի­սա­յին բա­նակ­ցութ­յուն­նե­րից հե­տո, Բա­քուն ցույց տվեց, որ հետ է քաշ­վում: Սա­կայն Ադր­բե­ջա­նի ԱԳՆ–ի հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րը չու­շա­ցավ, հու­շում է, որ, ըստ ա­մե­նայ­նի, կա ոչ թե վերջ­նա­կան, այլ՝ մի­ջանկ­յալ լու­ծում: Այս­պես, ըստ այդ հայ­տա­րա­րութ­յան. «Ադր­բե­ջա­նը հա­մա­ձայ­նել է այս եր­կու ճա­նա­պարհ­նե­րի միա­ժա­մա­նակ­յա օգ­տա­գործ­մա­նը՝ ԿԽՄԿ–ի միջ­նոր­դութ­յամբ։ Մենք եւս մեկ ան­գամ հայ­տա­րա­րում ենք, որ ադր­բե­ջա­նա­կան կող­մը պատ­րաստ է «Աղ­դամ–­Խան­քեն­դի» (Ակ­նա–Ս­տե­փա­նա­կերտ– Հեղ.) ճա­նա­պար­հին զու­գա­հեռ ԿԽՄԿ–ի միջ­նոր­դութ­յամբ ապ­րանք­նե­րի փո­խադր­ման հա­մար պայ­ման­ներ ստեղ­ծել Լա­չի­նի սահ­մա­նա­յին ան­ցա­կե­տում՝ սահ­մա­նա­յին եւ մաք­սա­յին ըն­թա­ցա­կար­գե­րի պահ­պան­մամբ»: Այ­սինքն, ճա­նա­պարհ­նե­րը բաց­վում են միայն Կար­միր խա­չի միջ­նոր­դութ­յամբ մար­դա–բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի հա­մար, ո­րը, բնա­կա­նա­բար, դեռ չի նշա­նա­կում ա­զատ տե­ղա­շարժ, ին­չը սահ­ման­ված էր նո­յեմ­բե­րի 9–ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րով: Բայց ան­գամ սա կա­րող է շատ հե­ռուն տա­նող, շրջա­դար­ձա­յին ի­րա­վի­ճակ դառ­նալ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

­Նախ հիմ­նա­կան փաս­տե­րից մե­կը: Թե­կու­զեւ այս տար­բե­րա­կով, բայց հու­մա­նի­տար բեռ­նե­րի մուտ­քը, այն էլ՝ ձմռան շե­մին էա­կան նշա­նա­կութ­յուն ու­նի Ար­ցա­խի հա­մար: Հի­շեց­նենք, մի պահ բա­նը հա­սավ նրան, որ նախ­կին նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րութ­յուն­յանն ար­դեն սկսել էր սո­ցիա­լա­կան վի­ճա­կի պատ­ճա­ռա­բան­մամբ խո­սել ար­ցա­խա­հա­յութ­յան տար­հան­ման մա­սին՝ «է­վա­կո­ւա­ցիա­յի» ան­վան տակ, եւ այդ պա­հին նե­րար­ցախ­յան հու­դա­ներն ա­մեն կերպ սրում էին Ակ­նա­յի ճա­նա­պար­հով ո­րե­ւէ բեռ չթող­նե­լու գա­ղա­փա­րը՝ դրա­նով բա­ցա­ռե­լով նաեւ Լա­չի­նի մի­ջանց­քի գոր­ծարկ­ման ո­րե­ւէ տար­բե­րակ: Սա­կայն ներ­կա սցե­նա­րով, ե­թե ի­հար­կե այն ռեալ աշ­խա­տի, Ար­ցա­խը պաու­զա­յի հնա­րա­վո­րութ­յուն է ստա­նում, որն այս պա­հին կանգ­նեց­նում է ար­ցա­խա­հա­յութ­յան հե­ռա­նա­լու այդ ծրա­գի­րը: Սա չի նշա­նա­կում, որ այդ վտանգն առ­հա­սա­րակ օ­րա­կար­գից դուրս ե­կավ, ո՛չ, դրա հա­մար դեռ եր­կար ճա­նա­պարհ անց­նել է պետք: Բայց այն, որ հենց այս պա­հին առ­կա հա­յա­թափ­ման ռեալ վտան­գը կա­րող է մեղմ­վել, դա ար­դեն շատ մեծ բան է:

Ու գա­լիս ենք հա­ջորդ հար­ցին. ին­չո՞ւ Բա­քուն դրան գնաց, ե­թե ի­հար­կե՝ սե­փա­կան ԱԳՆ–ի ա­սած­նե­րից մի կես ժա­մից չհրա­ժար­վի: Այն, որ նման բան պայ­մա­նա­վոր­վե­լու հա­մար պետք էր ե­րեք կող­մի՝ Ար­ցա­խի, ՌԴ–ի եւ Ադր­բե­ջա­նի հա­մա­ձայ­նութ­յու­նը, ե­րե­ւի հաս­կա­նա­լի է: Եվ փաս­տը, որ նա­խա­դե­պա­յին մե­քե­նան մտավ Ար­ցախ, հաս­տա­տում է հե­տեւ­յա­լը, որ այդ ե­րեք կող­մե­րի մի­ջեւ կու­լո­ւա­րա­յին բա­նակ­ցութ­յուն­ներ, ա­վե­լին՝ արդ­յու­նա­վետ բա­նակ­ցութ­յուն­ներ ե­ղել են: Ու գա­լիս ենք գլխա­վո­րին. սա կա­րող է հիմք դառ­նալ, որ, առ­հա­սա­րակ, Ար­ցա­խի հետ կապ­ված հե­տա­գա բա­նակ­ցութ­յուն­նե­րը եւս տե­ղա­փոխ­վեն այդ ե­ռա­կողմ հար­թութ­յուն՝ ար­ցախ­յան գոր­ծըն­թա­ցից Հա­յաս­տա­նին լիո­վին դուրս մղե­լով:

մանրամասները՝ 

 

IRAVUNK.com -ում: 

 ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱԽՐ ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ, ՄԱՅՐՍ ԵՐԵՔ ՍԻՐԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹ... Գյումրիում գողացված 800.000 դրամ արժողությամբ... Երևանում վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին... Թշնամամետ իշխանիկներ, տեսնես՝ ձեր մեռնելուց է... Անշարժ գույքի շուկան՝ փլուզման վտանգի առաջ․ փ... Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզ... Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանց... Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն... Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժ... Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղ... ԱԺ-ում փորձեցի հիմնավորել, թե ինչու չի կարելի... Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում կատարված... Հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը․...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan