Արծրուն Հովհաննիսյանը՝ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին
Ֆեյսբուքյան ասուլիսում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։
Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանն օրեր առաջ մարտական դիրքում վիրավորվել էր։ Հարությունյանն ազատվեց պաշտոնից, նրան շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: Պաշտպանության նախարարի պաշտոնում նրան փոխարինում է Միքայել Արզումանյանը։
