Արծրուն Հովհաննիսյանը նորից է անդրադարձել առաջնագծում դիրքային կորուստներին
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է առաջնագծում հայկական կողմի դիրքային կորուստներին եւ ասել, որ այլ աղբյուրների կողմից մատուցված տեղեկությունները չափազանցված են:
«Երբ որ մարտական գործողություններն այս կամ այն ձեւաչափով շարունակում են, երբ որ այս կամ այն տարածքի նկատմամբ կոնկրետ ինչ-որ գործողություններ կարող են լինել, ստորաբաժանումներն այնտեղ աշխատում են, նման մանրուքներ քննարկելը լրջորեն կարող է վտանգել գործողությունները»,- ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ անցած 20 տարիների ընթացքում դիրքային շատ փոփոխություններ են եղել՝ հօգուտ հայկական կողմի, բայց երբեւէ չեն բարձրաձայնվել:
