Արծվիկ Մինասյանի մանդատը հանձնեցին...
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Կարեն Շախմուրադյանին տալու վերաբերյալ:
