Արծվիկ Մինասյանը չի կարողանում կազինոների վճարելիք տուրքերի մասին տեղեկատվություն ստանալ (Video)
1in.am-ը գրում է.«2015 թ. բյուջեն էականորեն չի տարբերվում նախորդ տարվա բյուջեից, և ընդամենը 50-52 միլիարդ դրամի ծախսային մաս է ավելացվել: Եվ դեռ պետք է ճշգրտել, թե այդ գումարից որքանն է, որ միայն գնաճի պատճառով է ավելացել, որքանն է, որ միայն վարձատրության մասով է ավելացել, և որքանն է, որ ռազմավարական ծրագրերի մասով է ավելացել: Իմ նախնական գնահատմամբ՝ չնչին՝ ընդամենը 5-6 մլրդ դրամի դեպքում կարելի է խոսել, որ զարգացմանն ուղղված միջոց է: Իսկ դա շատ քիչ է, որպեսզի մենք կարողանանք մարտահրավերներին համարժեք դիմագրվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով 2015 թ. բյուջեի նախագծին:
Բյուջեի նախագծի մասին պատգամավորի երկրորդ գնահատականն այն է, որ թերագնահատված է եկամուտների մասը: Օրինակ՝ շահութահարկի մասով կանխատեսվում է 129 մլրդ դրամի մուտք այն դեպքում, երբ 2013 թ.փաստացի շահութահարկը եղել է 124 մլրդ դրամ: Եվ միայն եթե նկատի ունենանք 2014 թ. արձանագրվող տնտեսական աճը, ինֆլյացիան և դա տրանսֆորմացնենք նաև 2015 թ. վրա, ապա, պատգամավորի կարծիքով, շահութահարկը առնվազն 15 մլրդ դրամով պետք է ավելին լիներ, քան թե 2013 թ. կատարողականը: Հակառակ դեպքում կառավարությունը պետք է ընդունի, որ մեր տնտեսությունը անկում է ապրում և դրան համապատասխան միջոցառումներ ձեռնարկի:
Ա. Մինասյանի խոսքերով՝ հաջորդը եկամտային հարկին վերաբերող հատվածն է: Նախ՝ այս նախագծում ընդհանրապես ներկայացված չեն վերջին օրենսդրական նախաձեռնությունները, որոնք պայմանավորված են սահմանամերձ բնակավայրերի աջակցության ծրագրով: Եվ մյուս կողմից՝ բյուջեում արտացոլված չեն կուտակային կենսաթոշակային վճարները, որոնք այժմ պետք է դիտարկվեն բյուջետային մուտքեր: «Մինչև այս պահը խախտվում է օրենքը և Սահմանադրական դատարանի որոշումը, որ կուտակային վճարումները չեն դիտարկվում որպես եկամուտներ, այնուհետև՝ ծախսեր»,- ասում է Ա. Մինասյանը:
մանրամասները` սկզբնաղբյուրում
